Գլխագրեր
01:40 Միանգամայն հնարավոր է, որ ՀՀ իշխանությունները պատրվակ են փնտրում, որ չստորագրեն ԵՄ հետ նոր համաձայնագիրը. պատգամավոր 01:15 Հայաստանը կառավարվում է ոչ այն ծրագրերով, որոնք ներկայացվում են. Հակոբ Բադալյան 00:39 Թուրքիան մտադիր է ինքնուրույն արտադրել զինամթերք00:09 Թուրքիան ամբողջ աշխարհում սպառնալիք է խաղաղասեր մարդկանց համար. ԱՄՆ կոնգրեսական23:47 Հայաստանը կներքաշվի՞ Ռուսաստանի սիրիական ավանտյուրայում 23:31 ԼՂ հարցը դարձել է գլոբալ անվտանգության խնդիր, և դա արցախցիների հաղթանակն է 23:15 Կրակոցներ Երևանում. գլխի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա քաղաքացի22:59 Տիգրան Ուրիխանյանն այսօր դատարան է ներկայացել. նրա ցուցմունքով Անի Հովհաննիսյանի մեղադրանքը չի հիմնավորվել 22:43 Ադրբեջանի քայլերը վկայում են այդ երկրում առկա լուրջ ճգնաժամի մասին. Դավիթ Բաբայան 22:27 «էսօր առավոտն եմ թրաշվել… ». Կարգին Մկոն հեգնել է վարչապետին

Երեւանում բանկոմատի հափշտակության փորձը բացահայտվել է. ձերբակալվածը ՔԿՀ աշխատակից է

News.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդունքում բացահայտվել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից կատարված հափշտակության փորձը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակված փորձաքննությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է։

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատից հափշտակության փորձ կատարվելու մասին հաղորդումն ստացվել էր 2016 թվականի դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան. կառավարիչն ահազանգել էր, որ Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի բանկոմատին ամրացված են գազի բալոն եւ այլ համակարգ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ պարզել, որ բանկոմատի վրա գազի եւ ամիակի բալոններից միացված խողովակները էլեկտրական մարտկոցի միջոցով գործադրելով փորձ է կատարվել պայթյունի եղանակով բացել բանկոմատը, որտեղ առկա է եղել առանձնապես խոշոր չափերի գումար, սակայն առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 34-185-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ռետինե խողովակներ եւ սպիտակ գույնի մալուխ, որոնք փաթաթված են եղել սեւ եւ թափանցիկ կպչուն ժապավեններով, սեւ գույնի խորանարդաձեւ մարտկոց, մետաղյա լինգեր, գազաբալոն, սրբիչ, սպորտային պայուսակ եւ պլաստմասե տարա, որի մեջ առկա է եղել յուրահատուկ բենզինանման նյութի հոտով հեղուկ եւ մի շարք այլ առարկաներ, որոնք, օրենքով սահմանված կարգով, փաթեթավորվել են:

Հայտնաբերված առարկաներից վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ եւ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք, այդ թվում՝ դատագենետիկական փորձաքննություններ։

Քրեական գործով փորձանմուշներ են վերցվել նաեւ մի քանի անձանցից եւ համեմատական մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանցից մեկի) ինքնության վերաբերյալ, ով 2017 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է։

Նկատի ունենալով, որ կասկածյալն աշխատում է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը քրեական գործն ուղարկել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար:

loading...
Լրահոս
Միանգամայն հնարավոր է, որ ՀՀ իշխանությունները պատրվակ են փնտրում, որ չստորագրեն ԵՄ հետ նոր համաձայնագիրը. պատգամավոր Instagram-ից հայտնի Լիլուշիկը նոր լուսանկար է հրապարակել, պատասխանելով իրեն քննադատողներին։ Հայաստանը կառավարվում է ոչ այն ծրագրերով, որոնք ներկայացվում են. Հակոբ Բադալյան Ջուսը անկեղծացել է․ Նրան ֆեյսբուքով սեքսի մասին են գրում։ Թուրքիան մտադիր է ինքնուրույն արտադրել զինամթերքՄելինե Դալուզյանը՝ սեռը փոխելուց առաջ և հետո (ֆոտո) Թուրքիան ամբողջ աշխարհում սպառնալիք է խաղաղասեր մարդկանց համար. ԱՄՆ կոնգրեսականՆման բան լինում է միայն ֆիլմերում և իհարկե՝ Երևանում. Օրվա կադրը Հայաստանը կներքաշվի՞ Ռուսաստանի սիրիական ավանտյուրայում Ուկրաինացի լուսանկարիչը ցույց է տվել, թե իրականում ինչ տեսք ունի աղջիկների սերը ԼՂ հարցը դարձել է գլոբալ անվտանգության խնդիր, և դա արցախցիների հաղթանակն է Ինչպես սկսվեց և վերելք ապրեց Էրիկ Կարապետյանի կարիերան Կրակոցներ Երևանում. գլխի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա քաղաքացիԿնոջ զգեստապահարանի իրեր, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց Տիգրան Ուրիխանյանն այսօր դատարան է ներկայացել. նրա ցուցմունքով Անի Հովհաննիսյանի մեղադրանքը չի հիմնավորվել Ի՞նչ էր փորձում հասկանալ Արմոն և ինչո՞ւ էր տևական ժամանակ լուռ Ադրբեջանի քայլերը վկայում են այդ երկրում առկա լուրջ ճգնաժամի մասին. Դավիթ Բաբայան Որտեղ է պատրաստվում անցկացնել իր մեղրամիսը երգիչ Մհերը «էսօր առավոտն եմ թրաշվել… ». Կարգին Մկոն հեգնել է վարչապետինԵթե մտքիդ դուդուկի նվագակցությամբ երգ գրելն ու երգելն է, ապա պետք է անել դա. hայ երիտասարդը կոտրում է կարծրատիպերը Դավիթ Հարությունյանի հետ բացարձակ չկա հակամարտություն. Արփինե Հովհաննիսյան Թքիր ու անցիր...Սարգիս Գրիգորյան Մայրը հյուրընկալված տղային քնեցրել է իր անչափահաս աղջկա ննջարանում. Pastinfo.am«Նորություն չէ, որ մեր ազգը մարդու մասին կարծիք է կազմում արտաքինով». Շպռօտ Երևանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն«Հայաստանում ինձ սկսեցին ճանաչել քրոջս՝ Իվետա Մուկուչյանի շնորհիվ». Մարիաննա Մուկուչյան «Սասնա ծռերից» պակաս չեմ, վենդետան չի ուշանա. ՀՔԾ-ն մերժել է Գրիշա Վիրաբյանին. Հասմիկ Կարապետյան.«Ուզում եմ՝ աղջիկս գիտակցի, որ իր մայրիկի հարսանիքն է».Bravo.am Սա իմ տունն է, որտեղից չեմ կարող հեռանալ․ Գայանե Գասպարյանը կմնա բուհում որպես դասախոս Պրեմիերա . Հարութ Բալյան . « Կգամ » Իշխանության էպիկրիզը. միլիոնավոր դոլարներ շարունակում են հոսել Հայաստանից Այժմ դուք ճարպային ծալքերով պատված այս կնոջը չեք ճանաչի. միայն տեսեք, թե ինչ գեղեցկուհու է նա վերածվել Արցախի ՊԲ-ն կանխել է Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը. հայկական կողմը կորուստներ չունի Գեր լինելը ոչ միայն գեղեցիկ չէ, այլև՝ վնասակար է առողջությանը. Նորա Գրիգորյանը երեք ամսում ազատվել է 30 կգ ավելորդ քաշից Թևոսիկի եղբոր սպանության գործով դատավճիռ չկայացվեց. դատարանը որոշեց վերսկսել դատաքննությունը Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ «TRIO STUDIO»-ի 5-ամյակին 30-րդ ժանրը ԱԺ-ումՀակաբեղմնավորման ո՞ր միջոցներն են թույլատրվում կրծքով կերակրող կանանց. կարևոր է իմանալԿնքահայր դարձած Հենրիխ Մխիթարյանը պարում է իր սանիկի հետ (տեսանյութ)Ջինսեր պատճեններով. այս ամռան թրենդը (լուսանկարներ) Առանց ձեռքերի և ոտքերի ծնված Նիք Վույչիչի կինը զույգ է ունենալուՍպիտակցի Հայկոն առաջին անգամ հրապարակել է կնոջ լուսանկարը (ֆոտո)Հայ հայտնիները մանուկ հասակում. Տեսանյութ«messеnger» ծրագրերի 18 գաղտնի հնարավորություններըԹուրք հոգևորականը հայտարարել է, որ զարմիկների միջև ամուսնությունը թույլատրելի էՀայաստանը կառավարվում է ոչ այն ծրագրերով, որոնք ներկայացվում են. Հակոբ ԲադալյանԿինը քնում էր օձի հետ, որը երկար ժամանակ ոչինչ չէր ուտում. անասնաբույժը կնոջն ասաց սարսափելի պատճառը«Փորձեմ հավեսով խոսել»․ Վարչապետի ամփոփիչ ելույթը / տեսանյութ«Շատ գեղեցիկ կին է». հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք` ըստ Սարգիս Գրիգորյանի. Tert.am Life«Երևանյան Բարդ» հունիսի 23-ին