Գլխագրեր
20:54 Դասեր, որոնք չենք սովորում20:16 Շաբաթը մեկ էջում01:23 Վիդեո. Վահան Մարտիրոսյանին Բաքվում «քցել» են...00:29 Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով նրա կնոջը Քննչական կոմիտեն արգելանքից ազատել է. armtimes.com 00:18 ԼՂ կարգավորման գործընթացում ինչ-որ բան է փոխվում. համանախագահները հասան սիմվոլիկ համաձայնության 00:02 Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան 23:51 Հերթական ապտակը Պուտինին 23:45 Ազգային բռնության ծես23:30 Արգամի տեղը լինեի՝ կհրաժարվեի մանդատից, քաղաքապետ կմնայի. Ինչո՞ւ են հետաձգվում Արտաշատի ընտրությունները 23:19 Երևանում մայրը սեքսուալ գործողություններ է կատարել, իսկ որդին մահացու հարվածներ հասցրել մերկ տղամարդուն

Ընկերներիդ ընտրիր՝ ըստ կենդանակերպի նշանի. եթե Խոյ ես, ապա քեզ համար լավագույն ընկերը...

Կենդանակերպի նշանը շատ բան կարող է պատմել քո մասին ու մեծ դեր խաղալ քո առօրյա կյանքում։ Քո նշանը կարող է պատմել նաև այն մասին, թե ինչպիսին ես ընկերական կամ սիրային հարաբերություններում։
Դե ինչ, եկեք տեսնենք, թե ըստ կենդանակերպի նշանի՝ ով է լավագույն ընկերը քեզ համար։


Խոյ (մարտ 21- ապրիլ 19)
Եթե Խոյ ես, ապա սահմաններից դուրս մտածողությունը քեզ համար խորթ չէ։ Խոյերն իրենց բնույթով տարամետ մտածողներ են, կրեատիվ, զգացմունքային ու բռնկուն։
Խոյերը հայտնի են նաև իրենց ամբիցիաներով։ Ինչևէ, երբեմն այս ամբիցիաներն անհամբերության են վերածվում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են առանց կշռադատելու չափազանց արագ արձագանքել որոշ հարցերի։
Լավագույն ընկերը. Կշեռք

Խոյերը եռանդով են լցված, այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է նրանց համար այնպիսի ընկեր գտնել, ով կկարողանա կառավարել նրանց։
Երբ դու կսկսես բռնկվել կամ ինչ-որ բանի շուրջ անհարկի չափից շատ բուռն արձագանք ցուցաբերել, քո Կշեռք ընկերը քեզ կսթափեցնի։

Ցուլ (ապրիլ 20 –մայիս 20)
Ցուլերը հայտնի են իրենց կամակոր բնավորությամբ։ Եվ չնայած նրանց հաստատակամությունը կարող է խնդիրներ ստեղծել որոշ մարդկանց հետ հարաբերություններում, այն օգնում է նրանց լինել ամենադիմացկուն ու համառ աշխատողները։ Նպատակասլաց Ցուլերն առանձնանում են իրենց կամքի ուժով։
Լավագույն ընկերը. Ձուկ
Ամենախաղաղ ու ոչ կոնֆլիկտային նշաններից մեկը՝ Ձկները, հայտնի են որպես հավատարիմ ու անշահախնդիր ընկերներ։ Իրենց հանդարտ բնույթով Ձկները գլուխ գլխի չեն վիճի Ցլերի հետ իրենց ուժեղ և երբեմն էլ օրինաչափությունից դուրս կարծիքների շուրջ։

Երկվորյակ (մայիս 21- հունիս 20)
Երկվորյակները կրեատիվ, կարեկից մարդիկ են, ովքեր չեն երկմտում արձագանքելիս։ Չնայած նրանք փոփոխական են, սակայն բավականին ճկուն են և չեն կորցնում իրենց առաջացած խնդիրների պատճառով։
Լավագույն ընկերը. Ջրհոս
Այս երկու նշաններն էլ շփվող են և պարզ բաները կվայելեն միասին։ Երբ Երկվորյակները հայտնվեն իրենց հերթական «տրամադրության» մեջ, Ջրհոսները խնդիր չեն ունենա վերականգնվելու համար նրանց ժամանակ ու հնարավորություն տալ։
Խեցգետին (հունիս 21- հուլիսի 22)
Խեցգետինները տան մարդիկ են։ Նրանք չեն սիրում ուշադրության կետտրոնում լինել և, որպես կանոն, բավարարվում են կյանքում փոքրիկ բաներով, ինչպես ընտանիքն ու մի քանի լավ ընկերներն են։
Միայնության մեջ անցկացրած ժամանակը չափազանց կարևոր է Խեցգետինների համար, և երբ նրանք ստիպված են երկար ժամանակ առանց դրա մնալ, նրանք կարող են մռայլվել, սակայն ոչ մի անձնական բան չկա։ Սա պարզապես նրանց հանդարտ բնույթն է։
Լավագույն ընկերը. Աղեղնավոր
Քանի որ Խեցգետինները բնույթով ավելի ինտրովերտ են, նրանք գրեթե միշտ իրենց լավ կզգան Աղեղնավորի ընկերակցությամբ, քանզի վերջիններս նույնպես ավելի շատ սիրում են ինքնաճանաչողական մտածելակերպը։
Աղեղնավորները հայտնի են իրենց «փիլիսոփայական» բնույթով, ինչը կբորբոքի յուրաքանչյուր Խեցգետնի մտածողությունը։

Առյուծ (հուլիս 23- օգոստոս 22)
Առյուծները կենդանակերպի ամենադոմինանտ նշաններից մեկն են։ Առյուծները բնականորեն ուղղված են իշխանություն և հարգանք ձեռք բերելուն և սովորաբար ալֆա տղամարդիկ ու կանայք են իրենց ընկերական շրջապատում։
Առյուծները սուր միտք ունեն ու սովորաբար բավականին խարիզմատիկ են ու սրամիտ իրենց կարծիքը բարձրաձայնելիս։
Լավագույն ընկերը. Այծեղջուր
Մինչ Առյուծները չափազանց եսակենտրոն են և մշտապես ձգտում են շոուի աստղը լինել, Այծեղջյուրներն անձնվեր ընկերներ են, ովքեր կօգնեն հավասարակշռության մեջ պահել Առյուծի գոռոզ բնավորությունը։

Կույս (օգոստոս 23- սեպտեմբեր 22)
Կույսերն առանձնանում են իրենց շարմով, խարիզմայով ու հրաշալի զրուցակից լինելու իրենց կարողությամբ։ Կույսերն իրենց բնույթով արդարամիտ են հատկապես մյուսներից ավելի թույլ մարդկանց նկատմամբ։
Լավագույն ընկերները. Խոյեր
Քանի որ Կույսերն արտասովոր զրույցների սիրահար են, նրանք անկասկած կվայելեն Խոյերի ընկերակցությունը, ովքեր կենդանակերպի ամենակրեատիվ նշաններից մեկն են համարվում։

Կշեռք (սեպտեմբեր 23 – հոկտեմբեր 22)
Կշեռքները հավասարակշռության նշան են։ Նրանք հայտնի են գեղեցիկը գնահատելու իրենց ունակությամբ ու բարդ ճաշակով։
Լավագույն ընկերը. Առյուծ
Կշեռքի՝ գեղեցիկը գնահատելու բնույթը ստիպում է վայելել Առյուծների ընկերակցությունը. նշան, որն առանձնանում է իշխանության ու հավատարմության հակումով։

Կարիճ (հոկտեմբեր 23- նոյեմբերի 21)
Կարիճները կենդանակերպի ամենախորհրդավոր նշաններից մեկն են։ Չնայած նրանք իրենց ոճով բավականին համարձակ ու ինքնավստահ են, սակայն սովորաբար չեն սիրում դա ցույց տալ աշխարհին։ Փոխարենը նրանք բավականին գաղտնի ապրելակերպ են վարում։ Սակայն Կարիճներին չթերագնահատեք, քանի որ նրանք սովորաբար միշտ պատրաստ են խոցել իրենց թունավոր խայթոցով։
Լավագույն ընկերը. Ջրհոս
Ինքնավստահ ու համարձակ լինելով հանդերձ՝ Կարիճները չեն սիրում իրենց շրջապատել այդպիսի մարդկանցով։ Այդ իսկ պատճառով նրանք ավելի լավ լեզու են գտնում Ջրհոսների հետ, ովքեր հայտնի են իրենց ինքնամփոփ ու համեստ պահվածքով։

Աղեղնավոր (նոյեմբեր 22- դեկտեմբեր 21)
Աղեղնավորները հայտնի են աշխուժությամբ ու կենտրոնացվածությամբ։ Սովորաբար նրանք բավականին նպատակասլաց են ու կենտրոնացած կարիերայի աճի վրա ու քիչ ժամանակ ունեն դատարկ բաների ու թեթևամիտ մարդկանց վրա ծախսելու համար։
Նրանք սուր միտք ունեն և կարողանում են արագ վերականգնվել ձախողումից հետո, նույնիսկ երբ ամեն ինչ դեպի վատն է գնում։
Լավագույն ընկերը. Այծեղջյուր

Իրենց «ոչ մի հիմարություն» մտածելակերպի շնորհիվ նրանք ամենից լավ լեզու կգտնեն Այծեղջյուրների հետ, ովքեր մանրակրկտորեն սիրում են պլանավորել ու կարգ ու կանոն հաստատել։

Այծեղջյուր (դեկտեմբեր 22 – հունվար 19)
Այծեղջյուրները հայտնի են իրենց բարձր մակարդակի մտածողությամբ ու ընդհանուր ինտելեկտով։ Նրանք համակարգված ու կազմակերպված պլանավորում են ամեն ինչ ու փորձում են «պահպանել կառույցը»։
Չնայած Այծեղջյուրները սովորաբար քննադատությունները հեշտ չեն տանում, նրանք կարեկցող են, անձնուրաց ընկերներ, ովքեր պատրաստ են իրենց խնդիրների հետ միասին տանել նաև մյուսների խնդիրները։
Լավագույն ընկեր. Աղեղնավոր
Իրենց համակարգված ապրելակերպի շնորհիվ Այծեղջուրները գնահատում են Աղեղնավորների եռանդուն ու արդյունավետ ապրելաոճը։

Այծեղջուրները խնդիր չունեն իրենց ընկերներին օգնելու հարցում, երբ վերջիններս պրոբլեմներ ունեն, այնպես որ՝ այս երկու նշաններն օգուտ կքաղեն միմյանց ընկերակցությունից։
Ջրհոս (հունվար 20 – փետրվար 18)
Ջրհոսները բավականին ինքնամփոփ են։ Նրանք շատ ուշադրության կարիք չունեն իրենց բավարարված զգալու համար։
Ինչևէ, երբեմն Ջրհոսի այս բնավորությունը կարող է նրա թերություններից լինել ու ծուլության պատճառ դառնալ, եթե նա երկար ժամանակ ոգեշնչված չմնա։
Լավագույն ընկերը. Ցուլ
Քանի որ Ջրհոսներն այսքան անհոգ են, նրանք կվայելեն Ցուլերի ընկերակցությունը, ովքեր, չնայած իրենց կամակորությանը, բարեսիրտ ընկերներ են։
Ձուկ (փետրվարի 19 – մարտ 20)
Ձկները նույնպես կենդանակերպի ամենաառեղծվածային նշաններից մեկն են։ Չնայած նրանք կարող են պարզ ու խոնարհ թվալ, սակայն նրանք հսկայական իմաստություն են կրում իրենց մեջ։
Նրանք շփվող են, անձնվեր ընկերներ, ում վրա միշտ կարելի է հույս դնել։ Նրանց միակ թերությունն այն է, որ նրանց բարեգործական բնույթը կարող է մյուսներին ստիպել չարաշահել ու օգտվել դրանից։
Լավագույն ընկերը. Կարիճ
Մինչ Ձկները հանդարտ ու անհոգ են, դա կարող է խնդիր դառնալ, երբ այս գծերը վերածվում են ինքնագոհության։
Իրենց Կարիճներով շրջապատելով՝ նրանք կերաշխավորեն, որ իրենց ոտքերը գետնին կպահեն, քանի որ Կարիճները, ովքեր չնայած երբեմն նույնպես հետ են քաշվում, ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս իրենց խեցուց։

Լրահոս
Դասեր, որոնք չենք սովորումՇաբաթը մեկ էջումՎիդեո. Վահան Մարտիրոսյանին Բաքվում «քցել» են...Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով նրա կնոջը Քննչական կոմիտեն արգելանքից ազատել է. armtimes.com ԼՂ կարգավորման գործընթացում ինչ-որ բան է փոխվում. համանախագահները հասան սիմվոլիկ համաձայնության Շառլ Ազնավուրը ժամանեց Հայաստան Հերթական ապտակը Պուտինին Ազգային բռնության ծեսՄերի Մակարյանի և ամուսնու առաջին պարը (Video) Արգամի տեղը լինեի՝ կհրաժարվեի մանդատից, քաղաքապետ կմնայի. Ինչո՞ւ են հետաձգվում Արտաշատի ընտրությունները Բոլոր աղջիկներն ու կանայք ուզում են սա տղամարդկանցից, սակայն երբեք չեն խոստովանի Երևանում մայրը սեքսուալ գործողություններ է կատարել, իսկ որդին մահացու հարվածներ հասցրել մերկ տղամարդուն Այս 22-ամյա գեղեցկուհին, դերասանի դուստրն է ̀ Բյանկա Վան Վարենբերգը Հայ ժողովուրդն ի վիճակի է օգնել ուրիշներին, դա մեր պատասխանն է թուրքերին. Նուբար Աֆեյան Լուսինե Բադալյանը, Ավետ Բարսեղյանը, Եգոր Գլումովը և այլ աստղեր` Intellect EVN ինտելեկտուալ խաղին (Video, Photo) «Ճիշտ ընտրություն եմ արել». Մերի Մակարյանն ԱՄՆ տեղափոխվելու և սիրելիի մասին Ստեփանակերտում ուռուցքաբանության կենտրոնի սարքավորումն ավելի թանկ կարժենա, քան դրա շինարարությունը 13 մթերքներ, որոնք քաղցկեղ են առաջացնում Սիրիայի օդուժն իսրայելական անօդաչու է խոցել. լրատվամիջոցներ Հայուհիներ, ովքեր փորձում են բարբի տիկնիկի նմանվել. ՖՈՏՈ Մոսկվայի կենտրոնում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել 9-ամյա երեխայի, որը ոտանավորներ է արտասանել փողոցում (տեսանյութ) Ահա Դարվինի տեսության ապացույցը. 6 օրգան, որոնք քեզ այլևս պետք չեն British Airways-ը համակարգչային համակարգում խափանման պատճառով չեղարկել է Լոնդոնից բոլոր չվերթները Համակարգչային մկնիկի 7 թաքնված ֆունկցիաներ Թրամփի փեսան առաջարկել է ՌԴ դեսպանին Կրեմլի հետ կապի ալիք ստեղծել. The Washington Post 3 հրաշալի միջոց՝ տան մրջյուններից ազատվելու համար. դու նույնիսկ չէիր կասկածում, որ դա այդքան հեշտ է ԻՊ-ը ստանձնել է Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների վրա իրականցված հարձակման պատասխանատվությունը Հայկական շոու բիզնեսի թոփ 10 ամենագեղեցիկ կրծքերը (Photo) Թրամփը հնարավոր է ավելի խստացնի ՌԴ դեմ պատժամիջոցները. աղբյուր Շպռոտը լողազգեստով ցուցադրել է սեքսուալ մարմինը (Photo) Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ԵՄ-ն պայմանավորվել են մեկ տարվա ընթացքում գործողությունների ծրագրի մասին Ինչպիսի աշակերտ է եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը. պատմում է ուսուցչուհին (Video) Ադրբեջանը ոչ միայն մեր նկատմամբ է լկտիացել, այլ նաև Մինսկի խմբի. Ս. Գրիգորյան Ինչպե՞ս մաքրել օրգանիզմը նիկոտինից Գյուղնախարարությունը միացել է համապետական շաբաթօրյակին Երևանի հին թաղամասերըՄայրս սխտորը լցրեց կաթի մեջ և խմեց քնելուց առաջ, առավոտյան հրաշք տեղի ունեցավ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացման արարողությանը Բացառիկ կադրեր Մերի Մակարյանի նշանդրեքի արարողությունից Դոն Պիպոյի սպանություն նախապատրաստելու համար 3 անձի մեղադրանք է առաջադրվել. 1 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 3-ամյա աղջիկը կրկնել է Ադելի, Էմմա Ուոթսոնի և այլ աստղերի լուսանկարներն ու օգնել տատիկին հաղթել հիվանդությանը Գեներալ Սեյրան Սարոյանը գտել է կոռուպցիայի դեմ պայքարի դեղատոմսը Ուռճացված համակարգՊաղպաղակ պատրաստելու ամենահամեղ ու պարզ տարբերակը Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմական ոստիկանության նորանշանակ պետինՆորաձևության 10 թրենդ, որոնք խենթացնում են տղամարդկանց Սա էլ վարչապետի «խերը» Ստվերում մնացած հայ հայտնիները «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում մահացել է Արարատում խոշոր վթարից տուժած 4-ամյա աղջիկը «Կեսար» աղցանի լավագույն բաղադրատոմսը