Նիկոլայ Ղազարյան. «Ֆուտբոլի ազարտը տեմպն է, կայծակնային գրոհը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Այսօր` հունվարի 11–ին տոնում ենք «Արարատի» լեգենդներից մեկի՝ ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆԻ ծննդյան 70–ամյակը
Հունվարի 11–ին ծնված Նիկոլայ Ղազարյանը միշտ խաղում էր 11 համարի տակ ու եզրափակում թիմի ցուցակը:

-Նախ փորձենք իմանալ, թե Բաքվից եկած 10 տարեկան պատանին ինչպե՞ս հայտնվեց հայկական մեծ սպորտում.
– Երբ Բաքվից ընտանիքով տեղափոխվեցինք Երևան, ընդունվեցի Վորոշիլովի անվան դպրոց: Ե՛վ լավ սովորում էի և՛ խաղում բակային ֆուտբոլի թիմերում: Հայրս հայտնի ֆուտբոլասեր էր, ծագումով բնիկ շուշեցի, իսկ մայրս լիտվուհի էր:
Հայերեն դեռ լավ չէի խոսում, բայց խաղս ստացվում էր: Ինձ նկատեց 5 տարով մեծ մի տղա՝ Արայիկ անունով, որ արդեն բիլիարդի գծով չեմպիոն էր: Նա զարմացավ, որ ոչ մի տեղ չէի պարապում, ու ինձ տարավ մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց: Այստեղ ասացին՝ գնա, սպիտակների խմբի հետ խաղա: Մի քանի գոլ խփեցի, մարզիչն ասաց՝ դո՛ւրս արի... Զարմացա, հարցրի՝ ինչո՞ւ, իսկ նա Արայիկին ասաց. «Այս տղան տեխնիկայով բարձր է, հավաքականում կխաղա»:
Այսպես պատանի Նիկոլայը մտնում է տարիքով իրենից մեծերի խումբ, կարգով արագ բարձրանում ու մեկ էլ` ուղարկեցին Մոսկվա, որ ԽՍՀՄ–ի երիտասարդականի հավաքականում խաղա, այստեղից՝ Իտալիա, ուրիշ երկրներ…
– Գաղտնիքը ո՞րն էր, որ այդպես շուտ առաջ գնացիք:
– Արագությունս բարձր էր, վազքից չէի հոգնում: Ասեմ, որ հիմիկվա ֆուտբոլն էլ է արագության վրա: Ֆուտբոլը վերադառնում է նախկին ճիշտ ձևին: Խաղի ազարտը հենց դա է՝ տեմպը, կայծակնային արագ գրոհը: Բայց էդ փողը, էդ միլիոնները որ մտել են ֆուտբոլ, շատ բան են փչացնում: Ես դա ուղղակի չեմ հասկանում:
– Իսկ նախկինում ինչպե՞ս էր:
– «Արարատի» բարոյահոգեբանական մթնոլորտն ուղղակի արտակարգ էր, հրաշալի: Մեզ բոլորիս էլ առաջարկում էին այլ թիմեր տեղափոխվել, ավելի մեծ քաղաքներում խաղալ, բայց ոչ մեկիս մտքով նման բան չէր անցնում: Մենք տանն էինք՝ մեր ժողովրդի հետ: Նիկիտա Սիմոնյանը՝ մեր սիրելի մարզիչը, որ եկել էր Մոսկվայից, ներքին բարձր կուլտուրայի տեր, ինտելիգենտ մարդ էր: Չեմ հիշում, որ գոնե մի օր նա մեզ հետ բարձր ձայնով խոսեր:
– Բայց մի հետաքրքիր պատմություն կա չէ՞ նրա ու Ձեր միջև: Կպատմե՞ք:
– 1974–ին՝ աշխարհի մրցումների ժամանակ, նա պիտի մեկներ Մեխիկո և 5 խաղ բացակայեր: Մեզ պիտի մարզեր օգնականը՝ Անատոլի Իլյին: Սիմոնյանը կանչում է նրան և ասում, թե Նիկոլայը լավ մարզավիճակում չէ, լավ կլինի, որ հիմնական կազմում չխաղա, թող մի 15–20 րոպեով մտնի դաշտ ու դուրս գա: Անատոլին մտահոգված կանչում է Հովհաննես Զանազանյանին, և թիմի ավագն ասում է. «Սխալ է, Ղազարյանն է գոլ խփողը, գոլ ստեղծողը, ո՞նց կլինի առանց նրա»: Նույն բանն ասում են նաև ուրիշ 4–5 ֆուտբոլիստներ, և Սիմոնյանի որոշումը փոխվում է: Այդ 5 խաղում ես 4 գոլ խփեցի, բոլորն էլ՝ հաղթական գոլեր, և երբ Սիմոնյանը Մեխիկոյից եկավ, արդեն խիստ փոշմանել էր: Ինձ կանչեց ու ասաց, որ ուզում է ներողություն խնդրել: Այդպիսի մարդ էր՝ նուրբ հոգու, նուրբ սրտի տեր:
…Իսկ հիմիկվա օտար մարզիչները, որ մեր Հենրիխին կարող են նաև չխաղացնել… Քանի՞ Հենրիխ Մխիթարյան կա աշխարհում: Հե՞շտ է Հենրիխ Մխիթարյան դառնալը…
– Բայց 73–ին դուք բոլորդ դարձաք: Ալյոշա Աբրահամյանից մինչև Նիկոլայ Ղազարյան` ամբողջ ազգը բոլորիդ անուն–ազգանունով անգիր գիտեր:
– Մենք շատ լավ դպրոց անցանք, և լավ խաղալ պարտավոր էինք, որովհետև ժողովրդի սերը ստիպում էր: Ղեկավարներն էլ՝ և Անտոն Քոչինյանը, և՛ Կարեն Դեմիրճյանը, մեզ միշտ ուշադրության կենտրոնում էին պահում, հետաքրքրվում մեր կարիքներով: Թիմի պետը՝ Ռոբերտ Ծաղիկյանը, որ արձանախմբի մեջ պատվավոր տեղում կանգնած է, հետաքրքրվում էր տղաների հոգսերով, ցուցակ կազմում, ներկայացնում: Մեր սնունդը նույնպես լավն էր՝ կալորիան՝ տեղը, բայց դարձյալ շեշտեմ, որ ամենակարևորը հոգեբանական դաշտն էր, հարազատության մթնոլորտը: Մենք խաղից դուրս էլ մեծ հաճույքով էինք շփվում իրար հետ:
– Ովքե՞ր էին Ձեր մտերիմ ընկերները:
– Լևոն Իշտոյանը, Հովհաննես Զանազանյանն ու Բոնդարենկոն իմ լավ բարեկամներն էին, խաղից դուրս շատ ենք ընկերություն արել, խնջույքների գնացել: Այսպես ասած, համախոհներ էինք:
– Ի՞նչ կասեք աջ եզրային հարձակվող Լևոն Իշտոյանի մասին:
– Խաղային ոճով Իշտոյանը յուրահատուկ էր, տեխնիկան շատ ուժեղ էր, ցանկացած պաշտպանի կխաբեր:
– Իսկ ո՞րն է Ձեր ամենահիշարժան խաղը:
– 1971 թ. Թբիլիսիում 4:0 հաշվով հաղթած խաղը, երբ Օզերովը մեր մասին ասաց. «Աստղերի թիմ և թիմ` «Աստղ»»:
– «Դինամո Թբիլիսիում» մի հիշարժան անուն կար՝ Դավիթ Ղիփիանի: Ասում են՝ Ձեզ շատ է սիրել:
– Անհամեստ թող չհնչի՝ միշտ ասում էր. «Ղազարյանն իմ կուռքն է»: Նա տարիքով մեզանից մի քիչ փոքր էր և ուշիմ ու զարգացած տղա: Շատ լեզուներ գիտեր:
– Այսօրվա ֆուտբոլի համար է՞լ եք դա կարևորում:
– Իհարկե: Ֆուտբոլիստն, ընդհանրապես, պիտի կարդացած ու զարգացած լինի, ձգտող: Պիտի իմանա, որ ֆուտբոլից բացի՝ ուրիշ աշխարհներ էլ կան: Պիտի ինքն իրեն այնպես դաստիարակի, որ ժողովուրդը հավատա, գնահատի: Ա՛յ, այդ ժամանակ մենք նորից կհասնենք ուժեղ թիմերին: Այն օրերին մեզ կիրթ ձևով հոգեբանական գրոհների էին ենթարկում, իսկ մարզիչ Պոնոմարյովը հետաքրքիր ձևով հաղթանակի հավատ ներշնչեց: Մի անգամ նա Իշտոյանին հարցրեց. «Գիտե՞ս՝ ո՛վ է դիմացիդ պաշտպանը: Դու նրանից 5 սմ–ով բոյով ես, 1 կգ–ով էլ ծանր, ինչո՞ւ պիտի պարտվես»: Այսպիսի լուրջ, մտածված վերաբերմունքից ու հոգեբանական պատրաստություններից մենք թև էինք առնում, ավելի արժանապատվորեն խաղում:
– Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Գենադի Լագոֆտը Ձեր մասին ասում էր. «Հրթիռային զորքերի դեմ եմ խաղում», այդպե՞ս է…
– Դե, եթե դարպասը չէր կարողանում փրկել, ուրիշ ի՞նչ պիտի ասեր…
– Իսկ ի՞նչ գաղտնիք կար երազների հետ կապված: Ասում են՝ Դուք երազում հաճախ եք տեսել, թե քանի գոլ եք խփելու:
– Ես խփել եմ 142 գոլ, որոնցից շատերն, իրոք, իմացել եմ, որ խփելու եմ: Բայց դրանցից 3–ը շատ սիրուն երազի շարունակություն էին: 1970 թ. Մոսկվայում պիտի խաղայինք «Լոկոմոտիվի» հետ ու եթե հանկարծ տարվեինք, կարող է դուրս մնայինք բարձրագույն լիգայից: Առավոտյան ժամը 8:30 է, մտնում ենք մարզանքի, ընկերներս ասում են. «Նիկոլա՛յ, դե պատմի՛ր, ի՞նչ երազ ես տեսել»: Ասում եմ. «Երեք աղունիկ եմ տեսել: Իբր դուրս էի եկել մարզանքի, մեկը եկավ աջ ուսիս նստեց, երկրորդը՝ ձախ»: Ամաչում եմ ասել, որ 3–րդն էլ գլխիս նստեց: «Էդ է, 2 գոլ ես խփելու»,– ուրախացան տղաները: Բայց երեք գոլ խփեցի: Խաղից հետո տղերքն ասացին. «Տեսա՞ր, որ սխալ երազ ես տեսել»…
– Սրանից հետո ճիշտ կլինի խոսել Երևանում բացված հայտնի արձանախմբի մասին, որի գլխավերևում աղավնիներ են թռչում: Այդքան մեծ արձանախումբ մենք չունեինք: Երևանի համար սա մի ուսանելի նվեր եղավ Գագիկ Ծառուկյանի կողմից:
– Այո, տեղին է ասել՝ ուսանելի նվեր, որովհետև թիմ դառնալը հեշտ բան չէ… Թիմը հոգեբանություն է: Թիմը և՛ դաշտում խաղացող 11 հոգին է, և՛ ժողովուրդը: Մենք՝ հին արարատցիներս, խիստ զգացված ենք, որ մեզ ոչ միայն չմոռացան, այլև մեծարեցին: Խիստ ուրախալի էր, երբ Մոսկվայի «Վեստի» ծրագրի թղթակիցը հաղորդման մեջ ասաց, որ աշխարհում ոչ մի տեղ այսպիսի օրինակ չկա, որ սա եզակի բան է: Ասեմ նաև, որ երբ արձանի մասին խոսակցությունները նոր էին սկսվել, Սերժ Սարգսյանը ինքն էլ անմիջապես ոգևորվեց, զանգեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ ճիշտ տեղ գտնեն արձանի համար: Հիմա կարծես թե բոլորս ճիշտ տեղում ենք՝ հարազատ մարզադաշտի մոտ կանգնած:
– Փաստորեն, ֆուտբոլը 10 տարեկանից Ձեր առօրյայի մասն է, ու նաև հայրենասիրական դրսևորումների ձևը:
– Դե, շուշեցու թոռ եմ, շուշեցու զավակ: Ուզեցի պարտքս հատուցել, մի բանով օգտակար լինել: Հասուն տարիքում դա շատ ես կարևորում:
– Իսկ ո՞րն է Ձեր ուղերձը մեզ ու եկող սերնդին:
– Չընկճվելը, աշխատելն ու հաղթելը: Սրանից ծանր տարիներ ենք ունեցել՝ երկրաշարժ, պատերազմ, ցուրտ, մութ, բայց ամեն ինչից պատվով ենք դուրս եկել: Պետք չէ ընկճվել: Ամենավատ բանը հիստերիան է, անիմաստ խառնվելը:
Մեր հույսը մեր աշխատասիրության ու նվիրվածության վրա պիտի դնենք: «Արարատ –73»–ը դրա արդյունքը չէ՞ր: Ես գիտեմ, որ ֆուտբոլը ատլետիզմ է և պահանջում է կամքի ուժ ու վարպետություն:
Կյանքում էլ նույնն է՝ կամքի ուժ ու վարպետություն: Բայց չմոռանանք նաև, որ ամեն մարդու ներսում ներքին կուլտուրան պիտի հաղթի: Առանց դրա թիմը չի կայանա, թիմ չի ստեղծվի:
Այս ուղերձով էլ ամփոփենք հարցազրույցը և սիրելի Նիկոլայ Ղազարյանին մաղթենք ուրախ Նոր տարի՝ գալիք 70 տարիների կրկնապատկումով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

loading...
Լրահոս
Մասիսում 3 երեխա թունավորվել են գազից «Ամուսինս ինձ թևեր է տալիս». Արծվիկը ընտանիքի, «Եվրատեսիլ»–ին հաղթական տրամադրվելու և քննադատությունների մասին Կերպարս լուրջ է այնքանով, ինչքանով լուրջ են լինում պատգամավորների տղաները. Հայկ Պետրոսյան Դոլարը ցած է իջել Ընտրեք քարը և իմացեք ձեր կյանքի ճանապարհի գաղտնիքները Ջովաննա Անտոնելին դարձավ 41 տարեկան. ինչպես է նա ապրում հիմա Նոր Խարբերդից բերման է ենթարկվել մի խումբ անձանց հետ կողոպուտ կատարած տղամարդը Ինչպես ազատվել կարիեսից տնային պայմաններում. գիտնականներ ԼՂ բանակցային գործընթացը մտնում է նոր փո՞ւլ Շողեր Գրիգորյանի որդու ատամհատիկի լուսանկարները Լույս չի լինելու Ինչ են թաքուն անում սիրահարված աղջիկները Հորդորում ենք ստուգե՛լ ընտրետեղամասերում փակցված ցուցակները Գիտնականները ներկայացրել են սխտորի արտասովոր ու ամենաօգտակար հատկությունները Հնդկաստանում ուղեւորատար գնացքի վթարի հետեւանքով 18 մարդ է տուժել Տառեր՝ ափերին. ինչ են դրանք նշանակում Մասիսում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Թանկարժեք իրեր, որոնք բազմաթիվ դժբախտություններ կարող են բերել Ովքեր են դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի դուստրը և նախկին կինը. լուսանկարներ Հացթուխ Աշոտի «բանը բուրդ է». «Փաստ» 10 հետաքրքիր փաստեր աստղագուշակության մասին Գտեք ձեր ծննդյան տարեթիվն ու իմացեք, թե Արևելյան օրացույցի որ ներկայացուցչի հետ կգտնեք ձեր երջանկությունը Այս գիշեր Ադրբեջանի զինուժն ինտենսիվ կրակ է բացել. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների. Արցախի ՊԲ Կարիճների կյանքում հնարավոր է լարվածություն․ մարտի 30-ի աստղագուշակ Հիվանդագին երևակայության լրատվություն Անվանաբանության գաղտնիքները. անվան թվերի նշանակությունը Դեմքի խալերը շատ բան կարող են պատմել ձեր մասին. իմացեք, թե ինչ է նշանակում ձեր խալը 11 վաղ ախտանշան, որ կարող են վկայել կրծքագեղձի քաղցկեղի մասին «Ծառուկյան դաշինք»-ի քարոզչության հասցեատերը ժողովուրդն է (տեսանյութ) Ինչ կարող է պատմել հասակը բնավորության մասին Ձեր ճակատագիրը՝ մի լուսանկարում. 98 տոկոս ճշգրտությամբ թեստ Ինչպես է ազդում ծնվելու ժամը մարդու բնավորության վրա Էջմիածնում կինը չորրորդ հարկից ցած է նետվել Գրեթե բոլոր հայկական հարսանիքների ամենառոմանտիկ երգերը Ռոբերտ Սարգսյանը հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Նորոյի նոր տեսահոլովակի անոնսը՝ «Կես-կես» (վիդեո) Իրանցի զբոսաշրջիկին Երեւանում տանը կախված են գտել Շպռոտն առանց դիմահարդարման նկարներ է հրապարակել. նա անճանաչելի է «Ծառուկյան» դաշինքի եզրափակիչ հանդիպումը Երևանում 3 հետաքրքիր ու զարմանալի փաստ երեխաների ներարգանդային զարգացման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Մերի Մակարյանը տևական դադարից հետո նոր լուսանկար է տեղադրել. նկատեցի՞ք՝ ինչն է փոխվել նրա մեջ Մասնավոր ընկերությունները կֆինանսավորեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարական գաղափարները «Ժենգյալով հաց». ինչպես պատրաստել ղարաբաղյան խոհանոցի լավագույն ուտեստը Ինչ են հուշում թուրքական սերիալները Կոմկուսի առաջնորդը՝ ինովացիոն տեխնոլոգիաների, պառակտումների և այլ հարցերի մասին Ինչու ենք խոսում քնած ժամանակ. մի քանի հետաքրքիր փաստ Մահվան ելքով վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. հարուցվել է քրեական գործ Արցախում ՀՀ նախագահի վերջին ելույթը հստակ մեսիջներ էր պարունակում արտաքին և ներքին լսարանի համար. Շարմազանով Մառելլա Կասսես. ամենը հայկական շոու բիզնեսի գայթակղիչ նոր երգչուհու մասին Ինչ փորձություններ են սպասվում հայտնիներին 3/Off շոու նախագծում Ըստ Արևմուտքի` Ռուսաստանը ռազմական գործողություններ է նախապատրաստում Ղարաբաղում Արամե.«Գյումրեցիների մոտեցումը շատ հետաքրքիր էր» Գոռ Հակոբյանի կինը հարսանեկան զգեստով լուսանկար է հրապարակել Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ հիվանդին փոխպատվաստել են այլ մարդու iPS-բջիջներ Հորոսկոպի 3 ամենադժբախտ նշանները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բավականին մեծ ալիք է բարձրացել.Վահե Էնֆիաջյան Մելիք Սաֆարյան. ապրիլի 2-ի ընտրությունից է կախված մեր երեխաների ապագան (տեսանյութ) Էրեբունի վարչական շրջանը կունենա ևս մեկ այգի Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Ծաղկաձորում ՌԴ զինված ուժերի թվաքանակը հուլիսի 1-ից կգերազանցի 1,9 միլիոնը Կենդանակերպի նշանների վատագույն հատկանիշները. բացահայտեք ձեր մութ կողմը հորոսկոպի օգնությամբ «Քյանդրբազություն սատանի մայլում». «Փաստ» Բնական 5 միջոց մազաթափությունը կանգնեցնելու և դրանց աճը խթանելու համար Սա աշխարհի ամենաառողջարար բանջարեղենն է, բայց միայն քչերը գիտեն դա Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի նոր աշխատանքն Անաստասիա Բրուխտիի հետ Կարտոֆիլով դիմակներ՝ մաշկի անցանկալի հետքերից ազատվելու համար Երևան-Սևան ճանապարհին վթարից մահացել են 40 և 28 տարեկան ուղևորները Շոկոլադե տորթ՝ առանց ալյուրի, շաքարավազի և մեղրի «Ես միշտ եղել եմ հասանելի ու պատրաստակամ մեր բնակիչների համար». Ռոբերտ Սարգսյան Ինչ գույն շրթներկ է նորաձև լինելու այս տարի Ուշ մայրանալու 5 դրական կողմ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միակողմանի՝ Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ Ինչպե՞ս են սիրահարվում հորոսկոպի տարբեր նշանները Պերուում օդանավը վայրէջքի ժամանակ հրդեհվել է Օրվա բաղադրատոմս. Կարկանդակ «Գյուղական ԿԸՀ-ն առանձնակի խնամքով է թաքցնում ՀՀԿ ապօրինությունները. Մուկուչյանը դրժեց խոստումը. «Ժողովուրդ» Կենդանակերպի նշաններից ամենացանկալի կինը Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 580 կրակոց. Արցախի ՊԲ
Ամենաընթերցված
loading...