Գլխագրեր
16:20 Մոսկվան տարակուսանք է հայտնել «Համառուսական ադրբեջանական կոնգրես»–ի փակման պատճառով Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ 16:05 Բրիտանիայի թագուհին եւ Գերմանիայի նախագահը շնորհավորել են Անկախության տոնի առթիվ 13:36 Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Հովիկ Աբրահամյան11:45 Իդիոտներից՝ ագորա. շնորհավոր սեպտեմբերի 2111:35 Տարոն Մարգարյանի շնարհավորանքը Անկախության տոնի առթիվ 10:28 Այս օրը տոն է համայն հայության համար. Բակո Սահակյանի ուղերձը 09:31 ԵՄ-ն ջանքեր կգործադրի Իրանի հարցով համաձայնագիրը պահպանելու համար. Մոգերինի 16:03 «Թե՛ ներգաղթը, թե՛ արտագաղթը հետևանքներ են, դրանք պատճառներ չեն». Անուշ Սեդրակյան 13:18 Հայաստան-Սփյուռք համաժողովին զուգընթաց12:14 Հայաստանի ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին

Երվանդ Բոզոյան. «Այս խորհրդարանական ընտրությունները կլինեն ապագա փոփոխությունների առաջին քայլը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Անցնող տարում կատարված քաղաքական փոփոխությունների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների զարգացումների վերաբերյալ «Փաստը» զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
– Արդեն ավարտվող տարում քաղաքական տեսանկյունից ի՞նչ ձեռքբերումներ կամ հաղթանակներ ունեցանք, եթե գտնում եք, որ այդպիսիք առհասարակ եղել են:
– Ցավոք սրտի, հաղթանակներ կամ ձեռքբերումներ ես չեմ տեսել: Ճիշտ հակառակը՝ ամեն տարի ինչ–որ մի կորուստ ենք ունենում, ինչ–որ մի պրոցես է լինում, որը մեզ հիասթափեցնում է և հանրության մեջ խորացնում հոռետեսական տրամադրությունները: Այս տարվա մեջ այդ պրոցեսը կապված էր ապրիլյան պատերազմի և ՊՊԾ գնդի գրավման հետ: Երկուսն էլ ցնցեցին մեր հասարակությանը: Եթե առաջինը մեծ ազդեցություն թողեց այն առումով, որ մարդիկ ռեալ հասկացան, որ մեծ պատերազմը կարող է ամեն վայրկյան բռնկվել, ապա երկրորդն այն էր, որ առաջին անգամ վերջին 20–25 տարիների ընթացքում փորձ արվեց բռնի ուժով իշխանության դեմ ինչ–որ գործողություն անել:
– 2016 թ. Նշանակվեց նոր վարչապետ, ձևավորվեց նոր կառավարություն, որն արդեն 100–օրյա գործունեություն ունի: Ի՞նչ փոխեց նոր կառավարությունը մեր իրականության մեջ և ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկա մի քանի ամիսների համար, մինչև նոր կառավարության ձևավորում:
– Նոր վարչապետի նշանակումը որոշակի սպասումներ առաջացրեց հանրության մոտ, որովհետև նա վարկաբեկված անձնավորություն չի: Մասնակի փոփոխություններ տնտեսական դաշտում եղան, բայց մարդիկ ուզում են ավելի գլոբալ փոփոխություններ, նկատի ունեմ նաև քաղաքական պրոցեսի, կադրերի և սկզբունքների փոփոխություն: Վարչապետը դեռ տնտեսական գործիչ է, նա տնտեսական ոլորտում է որոշակի փոփոխություններ ուզում անել: Այլ հարց է, թե որքանով դա նրան կհաջողվի, որովհետև առանց վերը նշված գործոնների՝ տնտեսության մեջ ռադիկալ փոփոխությունները հնարավոր չեն լինի:
– 2017 թ. Ազգային ժողովի հերթական ընտրությունները կլինեն: Մամուլում ամեն օր լուրեր են շրջանառվում, թե որ կուսակցությունը ինչ թեկնածուներ է պատրաստվում ներկայացնել իր ռեյտինգային ցուցակում: Նոր դեմքերը ԱԺ–ում կարո՞ղ են եղանակ փոխել, թե՞ կլինի պարզունակ տեղափոխություն, և ի վերջո, այդ նոր դեմքերն էլ կսկսեն կոճակ սեղմողի համբավին հավակնել:
– Հայաստանում որպեսզի փոփոխություն լինի պետք է վերնախավերի փոփոխություն լինի, որովհետև հին վերնախավերով այլևս հնարավոր չէ որևէ լուրջ բան անել: Մարդիկ չեն հավատում ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ որևէ ուժի, որը իշխանությունը փոխելու հայտ է ներկայացնում: Դրա համար անհրաժեշտ է նոր դեմքերի քաղաքական գեներացիա: Նույն Կարեն Կարապետյանը հին կադր է, բայց որպես վարչապետ ինքը նորովի էր և սպասում առաջացրեց: Նույնը կարելի է ասել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին: Այդպիսի քայլերը դրական կազդեն երկրում փոփոխության վրա, որովհետև մարդիկ նոր դեմքերի կարիք ունեն՝ իրենց գործողությունների իմաստով նոր:
– Պատգամավորների մեծ մասը շատ բացակայություններ ունի, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի գալիս: Ե՞րբ և ո՞ր դեպքում Հայաստանի ԱԺ–ում կհաստատվի խորհրդարանին հարիր քաղաքական միջավայր:
– Երբ Ազգային ժողովի դերը մեծանա: Կարծում եմ, որ 2017 թ. հետո իրավիճակը կփոխվի: Դառնալով խորհրդարանական համակարգ, այլևս խորհրդարանում են որոշվելու բոլոր հարցերը: Խորհրդարանից դուրս այլ պետական կառույց չի լինի, որ կարողանա կառավարել երկիրը: Խորհրդարանն է ձևավորելու կառավարման ամբողջ վերնախավին: Այլ խնդիր է, թե այդ խորհրդարանում ովքեր կհայտնվեն և կկարողանան արդյոք որակյալ դեր կատարել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

loading...
Լրահոս
Ի՞նչ է սպասվում Ձեր կենդանակերպի նշանին հոկտեմբեր ամսին Աղջիկնե՛ր, երբեք մի՛ ասեք այս արտահայտությունները տղամարդկանց Հետաքրքրաշարժ փաստեր երազի գաղտնիքը հասկանալ ձգտող անձանց համար Ինչու՞ են տղամարդիկ թաքցնում իրենց զգացմունքներըԻդեալական մազեր ունենալու 6 գաղտնիք Վարդան Սարգսյանի և Տապասիայի համատեղ՝ «Աղջիկները շատ տարբեր են» տեսահոլովակի անոնսը Ամուսնուս նախկին կինը` Սոֆի Դևոյանը, մեր հարցում գնացել է շատ ճիշտ և կոռեկտ քայլերի Ճշգրիտ ԹԵՍՏ. Ի՞նչ եք տեսնում նկարում. Այն կպատմի, թե ինչ բնավորության տեր մարդ եք Հաղորդավարուհին արձակեց վերանաշապիկի կոճակները հենց ուղիղ եթերում և... Ուկրաինայում նշում են Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձը Անչափ հմայիչ ու գեղեցիկ Ժաննա Բnւտnւլյանի ֆոտաշարքը (տեսանյութ) Արփի Գաբրիելյանն nւ Միհրան Ծառուկյանն այլևu իրար hետ չեն. չեք էլ կարnղ պատկերացնել , թե nւմ hետ են նրան բռնեցրել Նռան հատիկ 9-րդ սերիաՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի Սերժ Սարգսյանը պարգևատրեց հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցություն ունեցած մի խումբ անձանց Մոսկվան տարակուսանք է հայտնել «Համառուսական ադրբեջանական կոնգրես»–ի փակման պատճառով Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ Բրիտանիայի թագուհին եւ Գերմանիայի նախագահը շնորհավորել են Անկախության տոնի առթիվ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել Սիրուշոն որդու հետ լուսանկար է հրապարակել Հայկ Հունանյանը գունեղ տոնի է վերածել դստեր 4-ամյակը :) Չստացված կադրեր Ֆուլ Հաուսից Բլից հարցում - Մկրտիչ ԱրզումանյանԻտալիայում ոստիկանությունը 50 մաֆիոզի է ձերբակալել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,5 տոկոսով Օդանավում քնելը վտանգավոր է առողջության համար Երևանի քաղաքապետարան/Yerevan MunicipalityԱզատվեք կախված փորիկից ընդամենը 10 օրում Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Հովիկ ԱբրահամյանԱյց «Եռաբլուր» պանթեոն՝ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Որ օրվա տեսած երազն ի՞նչ նշանակություն ունի Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը կմրցի Իրանի ընտրանու հետ Դորտմունդի «Բորուսիան» տարավ չորրորդ հաղթանակը եւ դարձյալ գլխավորեց աղյուսակը Լիոնել Մեսսին լավագույն մեկնարկն է ցուցադրել կարիերայում Գեղեցկուհի Գայանե Ասլամազյանի ֆոտաշարքը Միասնությունը մեր անկախության երաշխավորն է. Արման Վարդանյան Հասմիկ Կարապետյանը` կյանքի հարվածների, Շանթի հետ ամուսնանալու վախերի և նրա շնորհիվ բուժվելու մասին Իդիոտներից՝ ագորա. շնորհավոր սեպտեմբերի 21Տարոն Մարգարյանի շնարհավորանքը Անկախության տոնի առթիվ Հայկական հարսանիք. տղաները փակել են ճանապարհն ու լեզգինկա են պարում (Video) «Ժամանակ». Պատերազմի սպառնալիք ՄԱԿ-ի ամբիոնից. Հայաստանի շանսը «Ժողովուրդ». 160 հազար դրամ ստացող, աղմկահարույց պատմություններով անցած ՔԿՀ պետն ու նրա ունեցվածքը Արաբո Իսպիրյանի նոր տեսահոլովակը ` նվիրված Հայաստանի Անկախության տոնին Ալիևի կրքոտ պարն ադրբեջանական հարսանիքում Այս օրը տոն է համայն հայության համար. Բակո Սահակյանի ուղերձը Աստղագուշակ 2017 թվականի սեպտեմբերի 21-ի համար Իլյուզիոն ԹԵՍՏ. 11 հոգուց միայն մեկն է կարողանում տեսնել թաքնված պատկերը. Իսկ դուք տեսնո՞ւմ եք «Փաստ». Մարդասպանները Այրում–Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան ԵՄ-ն ջանքեր կգործադրի Իրանի հարցով համաձայնագիրը պահպանելու համար. Մոգերինի Լիբանանցի աշխարհահռչակ երգչուհին կատարում է «Մի գնա» երգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր Զելանդիայում 12-ամյա տղային արգելել են խանութ մտնել բարձերից կառուցված ամրոցի պատճառով
15
Փակել X