Դաժան ու ողբերգական դեպք Երևանում

Shamshyan.com-ը գրում է
Այսօր՝ հունվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան նրբանցքի 6-րդ շենքի հարևանությամբ գտնվող, սակայն չգործող մանկապարտեզի գլխավոր մուտքի դռնից տղամարդու դի կա կախված։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախված դին հանդիսանում էր Սյունիքի մարզի բնակիչ, 38-մյա Աբրահամ Աղայանը։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Opel մակնիշի տաքսի ավտոմեքենա։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Աղայանը վարձակալական հիմունքներով բնակվում էր Շենգավիթ վարչական տարածքում, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա և աշխատում էր որպես անհատ տաքսիստ։
Պարզվել է, որ Ա. Աղայանը կախվել է տաքսու մեջ օգտագործվող ամրագոտիով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում:

loading...
loading...
loading...