Հունաստանում ցուրտ եղանակի պատճառով փակվել են բոլոր դպրոցները (լուսանկարներ)

Հունվարի 10-ին Հունաստանի բոլոր դպրոցներում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել են դպրոցական պարապմունքները, և երկրի համար սաստիկ ցրտի պատճառով դպրոցականները լրացուցիչ արձակուրդ են ստացել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Աղբյուրը մանրամասնում է, որ հունվարի 6-ին «Արիադնա» հակացիկլոնը Սիբիրից բերել է Հունաստանի համար աննախադեպ սառնամանիք և ձյան տեսքով տեղումներ։
Հունվարի 9-ին օդերևութաբանները կանխատեսել էին եղանակային պայմանների նոր վատթարացում և ձյան տեսքով տեղումներ ամբողջ երկրում։ Մայրաքաղաքային շրջանի իշխանությունները, հաշվի առնելով իրավիճակը, հայտարարել են, որ հունվարի 10-ին կփակվեն բոլոր դպրոցները։ Որոշումը տարածվում է նաև մասնավոր դպրոցների վրա՝ որոշակի բացառություններով։ Չեն աշխատում նաև մանկապարտեզները։
Նշվում է, որ Հունաստանի դպրոցները, ինչպես նաև բնակարանների մեծամասնությունը, նախատեսված չեն ցուրտ եղանակի համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Հունաստանի մի շարք շրջաններում ձյան առատ տեղումների պատճառով արտակարգ դրություն է սահմանվել։

loading...
loading...