Գլխագրեր
10:40 Լավրովը գոհ է կողմերից10:30 Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար03:59 Սարգսյանը լուծում է ապրիլյան թնջուկը01:20 Թափանցիկ լինում է կնոջ գիշերազգեստը00:58 Բոշի յուղն ու տեր Վիգենը14:00 Կառավարության նիստում հաստատվեց Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար տուգանելու մասին օրենքի նախագիծը13:25 Շարմազանովի դեմագոգիան16:00 Պղտոր ջրում ձուկ բռնողները10:28 Ծերուկը դառնում է անտանելի00:50 Սերժ Սարգսյանն արդեն ստանձնել է վարչապետի գործառույթները

Մերժվածների քաղաքը

Այդ օրը` 1988թ.-ի դեկտեմբերի յոթին, չէի ուզում գնալ մանկապարտեզ: Պարզապես չէի ուզում ու վերջ: Ակվարիում ունեի: Բոլոր ձկները դուրս էին թափվել: Գնացի: Դա արժեցավ մեկ ռուբլի: Պոնչիկն արժեր հինգ կոպեկ: Խմբի բոլոր երեխաներին պոնչիկ էի հյուրասիրելու: 11:41... աթոռները շարել էինք, գնացք-գնացք էինք խաղում:
Խմբի դայակը` կյաժ Էլինան (այն ժամանակների համար բացառիկ բան` ներկած մազերով կին), ինչպես միշտ, դիմացի կոոպտորգի աշխատող չաղ Լարիսի հետ էր շաղակրատում: Գետինը շարժվեց: Պատերը` նույնպես:

_Վաաայ, էրեխեք, պոեզն իսկականից գնա...:

Ուրախ ճիչ արձակեց մեր խմբի Արմենակը: Բայց ավաղ... Վերջին ց-ն: Գնացի ց-ն չհասցրեց արտաբերել ու...

Քաղաքն իրական էր մինչ երկրաշարժը: Հիրավի գեղեցիկ էր: Գույն ուներ: Անսահաման գույն: Քաղաք էր, որտեղ խինդ կար: Ադաթ: Մարդու տեսակ իր ամեն ինչով` նազ ու տուզով, ձևով, նիստ ու կացով, հումորով: Շատ են պատմել: Շատերն էլ անձամբ գիտեն: Չծանրանամ: Հիմա չկա այս լուսավոր քաղաքը: Ժամանակի Հարավային Կովկասի կենտրոններից մեկը: Ինչ եղա՞վ: Արդյոք մի քանի վայրկյանը բավարար էր դարեր կառուցածն ավերի ճարակ դարձնելու: Պարզվեց. ոչ միայն բավարար էր: Մի բան էլ առավել: Մերժվածների քաղաքում, մինչև երկրաշարժն ապրում էր 240.000 մարդ: Հիմա 80.000 չեք գտնի, եթե գտնեք` կուրախանաք: Երեք պառավ էր մնացել, մեկի բերանում սկի շունչ չկար...

Դանթեն և մյուս բոլորը, բոլոր նրանք, ովքեր երբևե փորձել են դժոխք նկարագրել, կարող էին ստանալ դրա բնապատկերը, եթե...:

Ներոնը, եթե ապրեր 2000 տարի այս կողմ, ստիպված չէր լինի այրել Հռոմը` իր ողբերգության վերջին դրվագի համար: Կարող էր նստել Սև բերդի բլուրին ու գրել: Գրել ինչքան կուզես, որ վերջում այդ գազանի սրտում էլ միգուցե մարդ զարթներ: Դրանք տեսարաններ են, որ երբեք և ոչ մեկին չես ցանկանա վերապրել կամ տեսնել: Անգամ, եթե ազգին, տեսակին կամ անհատին ատում էս հոգաչափ:

Անցել է 29 տարի: Երկար ու ձիգ 29 տարի: Մի մարդու կյանք: Մի քանի սերունդներ միախառնվել են կամ փոխարինել են միմյանց: Այն ժամանակվա հաշվարկներով, վնասը կազմեց 10 մլրդ. ԱՄՆ դոլլար: Երկու օր անց, վնասները վերացվելու համար փոխանցվեց 16 մլրդ. ռուբլի: Բայց...

29 տարի անց, 3000 ընտանիք դեռ անօթևան է: Նրանցից երկրորդը` Վոինը, խրոխտ հայտարարում էր, որ 2003թ.-ին, Աղետի գոտի հասկացությունը կջնջվի մարդկանց հիշողություններից: Աղետի գոտին չջնջվեց, բայց վոինն այնքան լափեց, որ խոստումների հիշողությունը ջնջվեց: Եկավ հաջորդն ու ինչքան ուզեց, այդքան <<խփեց>>: Մերժվածների քաղաքում, պարզվում է դեռ մի դվագ մնացել է փառահեղ անցյալից. մերժել` մերժողներին: 29 տարի անց, երեխաները խաղում են ցեխերի մեջ, ոմանք առնետների ճարակ են դառնում, ծայրահեղ աղքատությունը 81 տոկոս է` ամենաբարձրը Հայաստանում, մանկահասակ մարմնավաճառը` երկու բլիթ կամ 500 դրամ արժէ, 15-40 տարեկան տղամարդկանց յուրաքանչյուր երրորդը` կամ հարբեցող է, կամ թմրամոլ: Շարքը կարելի է շարունակել: Բայց իմաստը՞... Մարդիկ խուլ են կամ խուլ են ձևանում, եթե անգամ խուլ չեն, ապա կույր են ձևանում: Իսկ եթե այդ երկուսն էլ չեն, ապա անկուշտ են:

Իսկ երրորդը ուրախ պարում է: Կպարես, բա ինչ կանես: Աչքն էլ չես հանի: Սրանցից յուրաքանչյուրի մեկ մեքենան, Կումայրիում երեքից տաս տուն արժի: Տաս տուն պարոնայք: Ձեր վաստակների ամեն երեկո փակած հաշիվը, բավական է, որ նվազագույնը 300 երեխա սոված չքնի: Ձեր ամեն մի հարսանիքի վրա ծախսածը բավական է, որ մեկ ձեռնարկություն կառուցվի և արտագաղթից 20 ընտանիք հետ կանգնեցնի: Ու այսպես շարունակ:


Եվ առանց ձյունի
Արհավիրքն եկավ... գուցե երկնքից,
Գուցե մի դաժան դժոխքից փախած,
Բիրտ անօրենից...
Խեղված ուղեղի
Մտքերով դժնի...

Հ. Գ.
Երկրաշարժից հետո, շատ հասուն զույգեր, որոնք արդեն ունեին երեխաներ, երկրաշարժի վնասը փորձեցին լրացնել յուրովի` ունենալով ևս մեկ երեխա: Եվ դա վերածվել էր մի տեսակ ազգային համաձայնության և միասնության երաշխիքի: Ու՞ր կորավ դա: Ո՞վ սպանեց այդ միասնությունը:

Հ. Գ. 2
Ցեղասպանության ու երկրաշարժի մեջ մեկ ընդհանրություն կա` օրվա ձևականությունը: 

Վահրամ Թոքմաջյան

 

loading...
Լրահոս
Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել. Կարեն Հակոբյան15 տարօրինակ բան, որոնք վնասում են ձեր առողջությունը. ահա, թե որոնք են դրանք Ի՞նչ տեղի կունենա, եթե մաստակ կուլ տաք. անչափ հետաքրքիր է Երբեք չանեք այս 9 բաները, երբ ձեր ստամոքսը դատարկ է Յոթ խորհուրդ՝ ծննդաբերությունից հետո սեքսը բարելավելու համար Հայուհին արաբական պարերի աշխարհի չեմպիոնԻնչ է նշանակում Ճակո և ո՞վ էր այդ «գողական» հեղինակությունը՝ Ռազմիկ Ամոյան Երևանում հասարակական վայրերում համբուրվողներին մեծահասակները ավելի նորմալ են վերաբերվում ,քան երիտասարդներըԱրդեն հայտնի է, թե ով է Ջիգարխանյանի ժառանգը.Դուք կապշեք, երբ տեսնեք,թե ով է նաՀենրիխ Մխիթարյան. «Ինձ ամենամեղավորն եմ զգում»Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, ինստագրամի իր էջում դստեր հետ լուսանկար է հրապարակելՄեգան Ֆոքսը ներքնազգեստով հրապուրիչ լուսանկար է հրապարակել Ինչպիսին է Արփի Գաբրիելյանը առանց շպարի Ադիդասի գովազդում նկարահանված մոդելին քննադատել են մարմնի անցանկալի մազերից չազատվելու համարՃապոնացիների նոր թրենդը.Քթի ներսի մազերը դրսիցԱղջկան կենդաի հուղարկավորեցին,սակայն նա ողջ մնաց մի բանի շնորհիվ ,որը ուղղակի անսպասելի էրՈ՞րն է քո սիրելի գույնը և ի՞նչ է այն նշանակում – թեստԵրբ նա ծնվեց բժիշկները խորհուրդ տվեցին ծնողներին սպանել նրան.Տեսեք,թե ինչպիսի գեղեցկուհի է նա դարձելԱյս շիկահեր գեղեցկուհին ոչինչ չի ուտում արդեն 5 տարի.Պատճառը սարսափելի է Այս կինը 10 տարի փակի տակ է պահել իր սիրեկանին.Մի կնոջ սիրո պատմությունըԱհա,թե ինչու են ձեռքին կարմիր թել կապում.Դուք դրա ճշմարիտ նշանակության մասին չգիտեքԾառուկյան խմբակցությունն անցկացրել է նիստ՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Այս փոքրիկը մահացավ այս լուսանկարը նկարելուց հետո.Պատճառը սարսափելի էՀայտնի դերասանը կոյուղուն խառվնած գետից ջուր է խմել և թունավորվել.Նրա վիճակը ծանր էԱյս կինը այնքան էր ամաչում իր նորածին երեխայից,որ նրան տնից դուրս չէր հանումԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են Ալլա Պուգաչովան մինչև հիմա շոկի մեջ է Գալկինի՝ բաժանվելու մասին հայտարարությունիցՆռան հատիկ.Դիտեք եթերում դեռևս չցուցադրված սերիանԱհա,թե ինչու են այլմոլորակայինները մեզ թողել այս խորհրդավոր իրերըԱլլա Լևոնյանը հրաժեշտի խոսքեր է հրապարակել Առանց ներքնազգեստի Լիլի Մորտոն իր՝ «Վիցե Միսս Հայաստան» ճանաչված քրոջ հետ Ֆուտբոլիստներ ովքեր մահացել են ֆուտբոլի դաշտումՄենք հիմա բալիկի չենք սպասում, բայց շատ կցանկանանք, որ դա լինի մեզ հետ. Մովսես Երեմյան Թե ինչ արեց լողորդուհին,երբ լողազգեստը դուրս եկավԱմուսինս հանցագործ չէ. Բացահայտում ենք Կայա Խուրշուդյանի ամուսնուն. ահա, թե ով է նա Քիմ Քարդաշյանն ամբողջովին մերկացել է իր բրենդի նոր գովազդի համարԼավրովը գոհ է կողմերիցԻշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համարՄարինկա Խաչատրյանի և իր սիրելիի ռոմանտիկ, սիրառատ լուսանկարը` ԾաղկաձորումՁկնորսության ժամանակ տղամարդուն միաժամանակ կծել է 37 օձ.Նա բարեբախտաբար ողջ է մնացել12-ամյա գնչուհին երեխա է ունեցել հորից.Սարսափեցնող փաստեր գնչուների մասինՀնդկաստանում բնակվում են կապիկանման նախամարդ-աղջիկներՀանգստի վերջին օրը մայրը խեղդամահ է արել դստերը,քանի որ նրան բռնաբարել էինԱմուսինը նկարեց կնոջը նախքան ծննդատուն տանելը.Լուսանկարը դիտելուց հետո նա սարսափեցՕրվա աստղագուշակը«Մերժվածը». Միթին ազատում է Ակաշենց տան գերի կնոջը Սիրուշոն տեսանյութ է հրապարակել ամուսնու և որդիների հետ հանգստից Կրակոտ բաչատայի նման զգացմունքային կատարում դուք դեռ չեք տեսել Առանց դիմահարդարման Նատաշա Կորոլյովան սարսափեցրել է համացանցի օգտատերերին Առյուծի ու գոմեշի մահացու պայքարը, որի արդյունքում ոչ ոք չփրկվեց. Սարսափելի կադրեր վայրի բնությունից