Գլխագրեր
14:15 Կենտրո՞ն, կոֆե՞12:15 Մերժվածների երկիր Հայաստան13:35 Հռոմի Պապը մեզ էլ չէր խանգարի10:50 Բոլոր թեկնածուներն էլ «անխոցելի» են10:25 Հեռացող մարդու ուրվականը20:45 Ուշացած հրաժարական13:15 Սվիտալսկին զգուշացնում է14:20 Անդեմ նախագահը10:40 Լավրովը գոհ է կողմերից10:30 Իշխանություններն աշխատում են «Ելք»-ի ռեյտինգի համար

«Բոլոր մարդկանց ունեմ մեկ պատասխան՝ ես դերասանուհի եմ, ու դա նորմալ երևույթ է». Անի Երանյանը՝ «Հետհաշվարկ»-ի ու իր հասցեին հնչած քննադատությունների մասին

Սիրային եռանկյունի, որի կիզակետում դերասանուհի Անի Երանյանն է: «Հետհաշվարկ» 24 մասանոց հոգեբանական թրիլերը հոկտեմբերի 21-ից կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում: Մինչ այդ դրամայի գլխավոր հերոսուհին BlogNews.am-ի հետ զրույցում խոսել է կերպարի, խաղընկերների, ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ համագործակցության ու այլ մանրամասների մասին:

Անին Ելենայի հետ աշխատելու փորձ վաղուց ուներ, սակայն տևական ժամանակ դադարել էր նրանց համագործակցությունը. «Կարոտել էի Ելենայի հետ աշխատելուն: Պատճառներից մեկն էլ երևի թե դա էր, որ ընդունեցի ֆիլմում նկարահանվելու առաջարկը: Ինչպես նախկինում է, այնպես էլ հիմա իր նկարահանման հրապարակում տիրում է պրոֆեսիոնալիզմ, որովհետև ամեն մարդ, ով աշխատել է նրա հետ, գիտի Ելենայի աշխատելաոճը: Քեզ՝ որպես դերասանուհի, լավ ես զգում նկարահանման հրապարակում, հետդ աշխատում են: Եթե ինչ-որ տեսարան բարդ է, կամ դու չես հասկանում, կամ էլ պատրաստ չես տվյալ տեսարանին, ինքը՝ որպես ռեժիսոր, կարողանում է քեզ բերել այն հոգեվիճակին, որ հասկանաս կերպարը ու կարողանաս ճիշտ մատուցել»:

Հետաքրքիր ու միաժամանակ բարդ կերպար. այսպես է բնորոշում Անին այն դերը, որը մարմնավորում է ֆիլմում: Փակագծերը բացել չի ցանկանում, ասում է՝ անակնկալ է լինելու. «Երկու տարբեր կերպարների եմ մարմնավորում: Սոսի մոտ ես լրիվ ուրիշ մարդ եմ, Խորենի հետ՝ միանգամայն այլ: Սրանից ավելի կերպարը բացել չեմ կարող»:

Ֆիլմում Սոս Ջանիբեկյանի ու Խորեն Լևոնյանի հետ Անին առաջին անգամ է նկարահանվում: Ասում է՝ դժվարություններ չեն եղել՝ շնորհիվ խաղընկերների պրոֆեսիոնալ մոտեցման. «Ե՛վ Խորենի, և՛ Սոսի հետ առաջին անգամ էի աշխատում: Մինչև այս լսել էինք միմյանց մասին, սակայն, որպես այդպիսին, իրար հետ շփում չէր եղել: Ընդհանուր առմամբ՝ հեշտ էր: Սկզբում Սոսի հետ չէին ստացվում տեսարանները, կերպարային առումով որպես պարտնյոր չէինք զգում իրար, հետո արդեն նկարահանման հրապարակում այդ պատը քանդվեց, ու ամեն ինչ շատ լավ էր: Իսկ Խորենի հետ ամեն ինչ միանգամից է ստացվել»:

«Հետհաշվարկ»-ի անոնսը համացանցում հայտնվելուց հետո բուռն քննարկումների ու քննադատությունների տեղիք տվեց: Վերջին օրերի հրապարկումները մեծամասամբ վերնագրված էին այսպես. «Անի Երանյանի կրքոտ համբույրը Խորեն Լևոնյանի հետ նոր սերիալում»: Անին, սակայն, համբույրի տեսարանն ամենևին էլ համարձակ քայլ չի համարում. «Ցավով պիտի նշեմ այն փաստը, որ ֆիլմի մեջ համբույրը կարող է մեծ քննարկումների առիթ դառնալ, որ կան դեռ մի քանիսը, ովքեր կերպարի քայլերը նույնացնում են ինձ հետ: Դերասանի աշխատանքը հենց ժողովրդի համար է, մենք օրուգիշեր աշխատում ենք հենց նրանց համար, ու քո հասցեին նմանատիպ արձագանք տեսնելը հաճելի չէ: Բայց, միևնույն ժամանակ, մի քանիսի համար պետք է հստակ պատասխան ձևավորել: Մի լավ խոսք կա. «Յուրաքանչյուր մարդ եթե սկսի իրենից, ժամանակ չի մնա դիմացինի կյանքին հասնելու»: Խոսում ենք հայի առաքելությունից, պատվից, շնորքից, ցավը տանեմ իմ հայ ժողովրդի, բայց պիտի նկատեմ մի քանիսի դաստիարակության, գեղեցիկ բառապաշարի ու չափից դուրս զբաղվածության հետևանքները: Դուք էլ ունեք մայր, քույր, աղջիկ երեխա: Զգույշ եղեք ձեր մեղադրանքներից, դիմացինի մեղքը առնելուց Աստծուց մի հեռացեք, այսինքն՝ խոսքս ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր, ամբողջ օրը կայքերում նստած, սպասում են, թե սրան-նրան ինչպես վատաբանեն»:

Անին չշրջանցեց նաև հարցը, թե արդյոք ճիշտ են այն ասեկոսեները, թե նա տեղափոխվել է Մոսկվա՝ մշտական բնակություն հաստատելու. «Արդեն մեկուկես տարի է՝ Մոսկվայում եմ ապրում, Երևան եմ գալիս միայն նկարահանումների օրերին: Քանի որ ես անկանխատեսելի եմ, դժվար է ասել՝ երբևէ կրկին կվերադառնամ Հայաստան ապրելու, թե ոչ: Ուղղակի ցանկանում էի իմ կյանքում ինչ-որ բան փոխել, դրանով է պայմանավորված տեղափոխությունը»:

«Հետհաշվարկի» նկարահանումների ավարտից անմիջապես հետո դերասանուհին պատրաստվում է անժամկետ արձակուրդ գնալ: Բուռն աշխատանքային շրջանից հետո դերասանուհուն դադար է պետք կրկին լիցքավորվելու ու թարմ ուժերով վերադառնալու համար:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

loading...
Լրահոս
Ակաշը Միթթին դուրս է հանում հասարակած տնից եվ օգնում Ռաթորի և Կանհաի հետ միասին. «Մերժվածը» Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է ապրում Վահագ Ռաշը Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ամուսինը դավաճանում իր կնոջը դպրոցական աղջկա հետ 18+5 հանելուկներ, որոնք կարող են լուծել միայն չափազանց խելացիները 16 լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ երբեք պետք չէ երեխաներին միայնակ թողնել Գոհար Ավետիսյանը հերթական անգամ ցուցադրել է իր վարպետությունը. միան տեսեք, թե ինչպես կերպարանափոխվեց այս կինը նրա դիմահարդարումից հետո 5 դեպք, երբ սմարթֆոնները մարդկանց կյանք են փրկել Սպիտակցի Հայկոն կատարել է Արամի Ասատրյանի սիրված երգը Հերթական խայտառակ ծեծկռտուքը «Կիսաբաց լուսամուտների» նոր՝ սկանդալային եթերում «Լավ քնեցի՞ր»,- հարցրերց հայրն իր հրաշք փոքրիկին․ երեխայի պատասխանը թանկ էր յուրաքանչյուր խոսքից Աղջկա հեռախոսը ձեռքից ընկավ օվկիանոսը․ այն, ինչ տեղի ունեցավ հետո, ուղղակի ապշեցնող է ՇՈԿ. հաղորդավարուհին մահացել է հենց ուղիղ եթերի ժամանակ (տեսանյութ)Երբ երաժշտությունը սկսվեց, բոլորը սպասում էին սովորական հարսանեկան պարին․ այն, ինչ արեց այս զույգը, ուղղակի ծափահարությունների է արժանի 10 միֆ սեքսի մասին, որոնց դուք մինչև հիմա հավատում եքԱհա, թե ինչպես է կինը հղիանում. տեսանյութ, որը կպարզաբանի ամեն ինչ Ընտանեկան 5 զույգ, որոնց գոյությանը դժվար է անգամ հավատալԱՄՆ-ում պատժել են ձեռքն ամերիկուհու ներքնազգեստի մեջ մտցրած ոստիկանին Դուք շոկ կապրեք, երբ իմանաք Գինեսի այս ռեկորդների մասին. միայն տեսեք 3-րդըԱյս գեղեցկուհին խայտառակվեց հենց ուղիղ եթերի ժամանակ. ահա, թե ինչպես (տեսանյութ)Միայն տեսեք, թե ինչ է ֆիքսել շքամուտքում տեղադրված թաքնված տեսախցիկը (տեսանյութ)ՇՈԿ. կինը սրտխառնոց է ունեցել հենց հարսանեկան կենացի ժամանակ. միայն տեսնել է պետք (տեսանյութ)Ընտրիր քեզ դուր եկած կոշիկն ու իմացիր քո նախասիրությունների մասին. 90% ճիշտ արդյունքԹԵՍՏ. ինչպիսին է լինելու ձեր ապագա տունը Մերժվածը 449. հայերեն անոնս (տեսանյութ)Ամուսինը լուսանկարեց կնոջը ծննդատուն գնալուց առաջ. պարզվեց՝ նկարի վրա գաղտնի նշան կա. միայն տեսեք, թե որն էր այն (տեսանյութ)8 շատ վտանգավոր հիվանդություններ, որոնց մասին վկայում է ձեր մաշկըԱնցյալում գոյություն ունեցող խելահեղ դիետաները.Խորհուրդ չի տրվում փորձելՔաղցկեղով տառապող 5-ամյա աղջկա վերջին տարեդարձըԵրբ տեսնեք,թե ինչու է նա ծիծաղում դուք կապշեք.Կամքի ուժ գտածներըՊիկեն խոսել է Լիոնել Մեսսիի՝ ֆուտբոլային կարիերան ավարտելու մասինԱմենատհաճ ուտեստները,որոնք երբևիցե տեսած կլինեքԱշխարհի ամենատարբեր երկներում կատարվող հարսանեկան արարողություններից մինչև առաջին ամուսնական գիշերվա սարսափեցնող ծիսակատարություններըԳեղեցիկ մայրիկներ,ովքեր իրենց աղջիկներին ոչնչով չեն զիջումԱյս կինը նախկինում 6.000-ից ավելի ուռուցք-խալեր ուներ․վիրահատություններից հետո նա իսկական գեղեցկուհի էՀայտնի օրենքով գող Դեդ Հասանին սպանել է ադրբեջանցի նախկին ոստիկանի գողական որդին,պատճառը Ձեղ շոկի կենթարկիՏեսեք,թե որտեղ են ապրում աշխարհի ամենագեղեցիկ աղջիկները.Առաջին տեղում են ուկրաինուհիները2016թ-ի ամենագաղտնի նկարահանումը.ՉԹՈ-ն թոչում է մեր երկնքումՈվ կրել է այս շղթան՝ մահացել է.Հոուփ ադամանդի գաղտնիքները Այս հրաշք ծաղիկը ծաղկում է 3000 տարին մեկՄարդկանց և կենդանիների հիբրիդներ ,որոնք հաջողվել է ստեղծել գիտնականներինԿենտրո՞ն, կոֆե՞Ինչու՞ էին գաղտնի պահում Գագարինի և Կոմարովի վերջին զրույցը:Ի՞նչ էր նա տեսել Լուսնի վրա և ինչու նրան սպանեցին և վերագրեցին խելագարությանՇոկային փաստեր մարդկանց մարմնի մասին.Տղամարդկանց մոտ կարող է էրակցիա առաջանալ անգամ մահից հետոՀանելուկներ,որոնք բանտերում տրվում են նորեկներին.Ամեն սխալ պատասխանի համար նրանց սարսափելի պատիժ է սպասվում.Ներկայացնում ենք հանելուկներից մի քանիսը.Երեխաների մուտքը արգելվում էՔիմ Քարդաշյանը հայտարարել է 3-րդ երեխայի անունըՀայտնի է Հարսիկը հեռուստասերիալի Պրատյուշա Բաներջիի մահվան պատճառը.Նա հղի է եղել սիրած տղայից,որը դավաճանել էր իրենՄահացել է «БандЭрос» խմբի երգչուհի Ռադա ԶմիխնովսկայանՀաղորդավարուհին մահացավ ուղիղ եթերի ժամանակ.Թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում նայելՍկանդալային մոդել Գայանա Բաղդասարյանի կրքոտ պարը սիրելիի համար Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման