Գլխագրեր
14:00 Սեռերի հավասարության խնդիրը լուծվեց. հարձակման են անցնում աղջիկները11:00 Մեր օրերի Չէ Գևարան10:40 Մսի թանկացման ֆենոմենը17:00 Հայաստանը թմրամիջոցների տարանցիկ ուղի16:15 Ի՞նչ կանոն է խախտել Անդրիաս Ղուկասյանը14:22 Նման միջադեպ տեղի չի ունեցել». Իվետա Տոնոյանը հերքում է10:00 Անառակ կյանքի հետևանքները09:35 Ամենահետաքրքիր հարցը Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպումից 14:00 Զարուհին դրսից տղա է բերում11:00 Կեղծ արժեքների հանգրվանում

Ոչ ոք չի քննարկում Ղարաբաղը, հասունանում է Նախիջեւանի հարցը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ալիեւի ելույթից եւ նրա դստեր պահվածքից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ ԵՄ հետ համաձայնագիրը չի ստորագրվի՝ չնայած մտադիր էին նոյեմբերին ստորագրել:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մահմուդ Մամեդկուլիեւը լրագրողներին ասել է, որ 2017 թվականին հնարավոր չի լինի Բաքվի եւ Եվրամիության միջեւ ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրել, հակառակ դեպքում հարկ կլինի ընդունել Եվրամիության պայմանները:

Եվրամիությունն ի՞նչ պայմաններ է դնում Ալիեւի առաջ, ինչու՞ մինչեւ հիմա համաձայնագիրն ընդունելի էր եւ ի՞նչ է փոխվել Նյու Յորքում Ալիեւի ելույթից հետո:

2013 թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պատրաստվում էին ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, ամենաբարդը փաստաթղթի նախաբանի համաձայնեցումն էր: Արդյունքում Հայաստանն իր համար բարենպաստ ձեւակերպումներ ստացավ (ինչպես Lragir.am-ին տված հարցազրույցում ասել էր Հայաստանում Գերմանիայ դեսպանը): Ադրբեջանը Հայաստանից շատ ավելի առաջ էր հրաժարվել ասոցիացիայից, որի պատճառը, ըստ փորձագետների, նախաբանի ձեւակերպումներն էին:

Ադրբեջանը համառորեն փորձում է միջազգային բոլոր փաստաթղթերում արձանագրել իր տարածքային ամբողջականության մասին կետը: Սակայն ազդեցիկ համաշխարհային կառույցները եւ երկրները ձգտում են խուսափել այդ ձեւակերպումից: Ասոցացման համաձայնագրում նույնպես չկար այդպիսի կետ:

Ալիեւը նույն մտադրությամբ ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում՝ փորձելով հասնել նրան, որ Հայաստանից պահանջեն զորքերը դուրս բերել «Ադրբեջանի տարածքներից» եւ պատժամիջոցներ ընդունեն: Ադրբեջանի կոչը, սակայն, չեն նկատել, իսկ նրա ելույթը համաշխարհային մամուլում «նշանավորվել է» կնոջ եւ դստեր անլուրջ սելֆիներով:

Հավանաբար, Ալիեւը հասկացել է, որ իրեն արդեն լուրջ չեն ընդունում եւ որոշել է սաբոտաժի ենթարկել ԵՄ-ին՝ հրաժարվելով «ռազմավարական համաձայնագրի» ստորագրումից: Հայաստանը, դատելով ղեկավարների հայտարարությունից, մտադիր է նոյեմբերին ստորագրել համաձայնագիրը:

Ժամանակը ցույց կտա` արդյոք Հայաստանը կստորագրի, թե Սերժ Սարգսյանը ստորագրումը կհետաձգի մինչեւ 2018 թվականի գարուն: 2017 թվականի աշունն ու ձմեռը շատ բան կարող են փոխել տարածաշրջանային դասավորությունում:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվե տեղի կունենա, որը կարող է ամբողջությամբ փոխել տարածաշրջանը, հատկապես իրավապայմանագրային բազան: Իրաքի, եւ հնարավոր է Սիրիայի բաժանումը չի կարող չազդել Թուրքիայի, հետեւաբար նաեւ Ադրբեջանի վրա:

2018 թվականին գարնանն ավարտվելու է ոչ միայն Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, այլ նաեւ տարածաշրջանի 100-ամյա բաժանումը: Հնարավոր է մի շարք պայմանագրեր վերանայվեն, եւ պատահական չէ, որ Հայաստանը մտադիր է հաջորդ տարի Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ում նախաձեռնությամբ հանդես գալ: Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարել է, որ այդպիսի նախաձեռնություն լինելու է, սակայն մանրամասներ չի հայտնել: Հնարավոր է, Հայաստանն առաջարկի որպես ցեղասպանության հետեւանքների վերացման օրինակ վերականգնել հայերի իրավունքներն Անատոլիայում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ցյուրիխյան արձանագրությունների ձախողումը պատահական չէ: Քոչարյանի խոսքով, դա համընկավ ժամանակաշրջանի հետ, երբ Թուրքիան սկսեց շեղվել Եվրամիության ճանապարհից եւ շարժվել ավտորիտարիզմի ուղով:

Այժմ էլ Ադրբեջանն է շեղվում ԵՄ ճանապարհից եւ գնում ավտորիտարիզմի ճանապարհով: Դա նշանակում է, որ ղարաբաղյան կարգավորման ադրբեջանական հայեցակարգը նույնպես դատապարտված է տապալման:

Բաքվում դա բոլորից լավ են հասկանում: Հասկանում են, որ աշխարհում ոչ ոք այլեւս չի քննարկում Ղարաբաղը, եւ աստիճանաբար հասունանում է Նախիջեւանի հարցը: Թուրքիան ու Ադրբեջանը պատահական չեն փորձում ցույց տալ, որ իրավունք ունեն Նախիջեւանում ռազմաբազա, բանակ եւ անգամ գրոհային ինքնաթիռներ պահել:

loading...
Լրահոս
Շուշան Երիցյանն ու Արթուր Ալեքսանյանը (Սպիտակ Արջ) միասին Սերկևիլի զարմանալի օգտակար հատկությունները՝ տարբեր հիվանդությունների դեպքում. Ո՞ւմ է հակացուցված այս միրգը20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար քաղցել պետք չէԽտուտիկը քաղցկեղի բուժման հարցում 100 անգամ ավելի արդյունավետ է քան քիմիաթերապիան.ՏեսանյութԵս 82 տարեկան եմ, բայց գնալու տեղ չունեմ. ո՞ւր եմ հասել. Արմեն Ջիգարխանյանի կինը նրան անօթևան է թողնումԹԵՍՏ. Ո՞վ եք Դուք այս աշխարհումԽոշոր ավտովթար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. վարորդը մահացել է «Բոլոր մարդկանց ունեմ մեկ պատասխան՝ ես դերասանուհի եմ, ու դա նորմալ երևույթ է». Անի Երանյանը՝ «Հետհաշվարկ»-ի ու իր հասցեին հնչած քննադատությունների մասինՍեռերի հավասարության խնդիրը լուծվեց. հարձակման են անցնում աղջիկներըՀենց այսպես է իրեն պահում 21-րդ դարի հարսնացուն իր հարսանիքինՄոսկվայում հայ տաքսիստ է ձերբակալվել, ով մեղադրվում է մի խումբ մարդկանց սպանության մեջԻնչու չի կարելի վարսերը հաճախ ներկելԻնչպիսի՞ եղանակ է սպասվում վերջին օրերի ուժգին քամիներից հետո․ Եղանակի կանխատեսումՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՍերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներՓոքրիկն իր անպարկեշտ պահվածքով դարձել է համացանցի հերոս (տեսանյութ)Սիրուշոն բացահայտել է «Հուհ հահ» տեսահոլովակի գաղտնիքները (տեսանյութ)«Միլան»-ի ղեկավարությունը մտադիր է թիմ վերադարձնել նախկին մարզչինԱրմեն Ջիգարխանյանը մտադիր է ամուսնալուծվել գող-կնոջից. ԱԺ-ում արդարացնում են մարզպետի խորհրդականին սպանած կնոջը (Տեսանյութ)Մեր օրերի Չէ ԳևարանՊապը, հայրը և տղան բռնաբարել են աղախնին 81 անգամ (տեսանյութ)«Ծղոտներ» հյուրանոցային համալիրի «Եդեմ» շոգեբաղնիքում 29-ամյա տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել.հայտնաբաերվել է երկտողՄսի թանկացման ֆենոմենըԴադարեցրե՛ք այն, ինչ անում եք և դիմավորե՛ք Instagram- ի նոր թագուհուն (տեսանյութ)Լոռիում ամուսինը միս կտրելու ժամանակ դանակահարել է կնոջըՀարրի Փոթթերից Հերմիոնան՝ կրքոտ և գեղեցիկ կին (տեսանյութ)Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը կամ, որ նույնն է, «խոզագրիպը». «ՀԺ»Կինը եփել է իր 2 որդիներին վառարանումԱստղագուշակ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի համարԵղանակը Հայաստանում հոկտեմբերի 18-ինԱղջիկնե՛ր, երբեք մի արեք այս բաները առաջին հանդիպման ժամանակ. Խորհուրդներ, որոնք «աշխատում են»Նա օճառը քնելուց առաջ դրեց սավանի տակ. Պատճառն ինձ իսկապես զարմացրեցՈրո՞նք են արքայանարնջի օգտակար և վնասակար հատկությունները. Հատկապես ո՞ւմ համար է վնասակար այնԿլասիկ եռանկյունաձև դեմքի մեղմ դիմահարդարում: ԱՃՊԱՐԱՐՆԵՐ ՈՐՈՆՔ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԼիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության, քրոջը չճանաչելու և անձնական կյանքի մասին Ի՞նչ է ասում եղունգներիդ գույնը քո բնավորության մասինՄԻՖԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔՀայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ շիկահերներըԱտամի մածուկն ու աղը՝ մաշկի սև կետերի դեմ 10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՋՐԻ ՄԱՍԻՆ Հայտնի ամերիկահայ կոմպոզիտոր Արամ Մանդոսյանը նշում է ամուսնության յոթնամյա հոբելյանըՄատնահարդարման 15 գեղեցիկ տարբերակ՝ կարճ եղունգների համար Ընթացող գնացքի կողքին մայրն անուշադրության մատնեց երեխայի մանկասայլակը․ տեսեք հետևանքները Հետաքրքիր փաստեր18 10 17/Մերժվածը 373 անոնս հայերեն/Ռոմանտիկ աստղագուշակ հոկտեմբերի 18 համար Սելֆիասեր հայ հայտնիները Կապան-Քաջարան ավտոճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի վարորդն ու 3 ուղևորները հոսպիտալացվել են