Գազի սակագնի նվազեցումը նախընտրական քա՞յլ է. «Ժողովուրդ»

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման հարցը: Հանձնաժողովը միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները:

ՀԾԿՀ-ի երեկվա որոշմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար կսահմանվի 100 հազար դրամ վճար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ տարեկան 139 հազար դրամ, որը նախկինում 146 հազար 700 դրամ էր կազմում: Հանձնաժողովի նոր որոշման համաձայն՝ 10 հազար խ/մ-ից ավելի գազ սպառողները 1000 խ/մ-ի համար կվճարեն սահմանված բանաձեւով՝ մոտավորապես 114 հազար դրամ՝ գործող 122 հազարի փոխարեն:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսությունները նույնպես կօգտվեն գազի նոր սակագնից: Տեղեկացնենք, որ սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից: Ըստ այդմ, նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար կսահմանվի 212 դոլարին համարժեք դրամ: Իսկ, ահա, ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ջերմոցատերերը ամսական մինչեւ 10 հազար խմ սպառման դեպքում հազար խմ-ի համար կվճարեն 139 հազար դրամ: Բայց ամսական 10 հազար խմ եւ ավելի սպառման դեպքում նրանք սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար կվճարեն 242.1 դոլարին համարժեք դրամ:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար նույնպես կգործեն այս սակագները: Նրանց վաճառվող բնական գազի սակագինը սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար կկազմի 212 դոլարին համարժեք դրամ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ երեկ կայացրած որոշումը Հայաստանի պահածոյի, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող մի շարք գործարարներ մեծ ոգեւորությամբ են ընդունել: Օրինակ՝ պահածոների եւ բնական հյութերի արտադրությամբ զբաղվող «Թամարա Ֆռուտ»-ի տնօրեն Բորիս Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԾԿՀ-ի որոշմանը, նկատեց, որ իրենց ընկերությունը դրանից բավականին կշահի: «Եթե այսպես տեւական ժամանակ շարունակվի, ապա ընկերությունը դրանից միմիայն կշահի, հետեւաբար նաեւ՝ սպառողը»,- ներկայացրեց գործարարը: Բանն այն է, որ երբ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումների հետ կապված ռուսաստանյան շուկայում անկայունություն ստեղծվեց, շատ արտահանող ընկերություններ բավականին վնասներ կրեցին: Իսկ գազի այս նոր սակագնի հետ կապված նրանք հույս ունեն, որ ինչ-որ չափով այդ կորուստները կվերադարձնեն:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

loading...
Լրահոս
Կգա ժամանակը՝ կխոսենք. «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն դեռ չգիտի՝ մանդատ ստանալու է, թե ոչ Թուրքիայի ընդդիմությունը հայտարարել է, որ ուժեղացնելու է պայքարը խորհրդարանի ներսում և դրանից դուրս Շոյգուն խոսել է Սիրիայի տարածքում ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի գրանցած հաջողությունների մասին Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը, Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին. Մամեդյարով Հարկային գաղտնիք է. «Տարոն Ավիա»-ի գործելու ժամկետի, հարկային պարտավորությունների մասին ՊԵԿ-ը տեղեկատվություն չի տրամադրում Ժիրայր Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է Եղանակը Հայաստանում Հայաստանն այդ ընտրություններով լուրջ քայլ կատարեց դեպի առաջ. Զալբերը՝ Սերժ Սարգսյանին (Ֆոտո) Ռուսաստանը Ադրբեջանին զենքի ու ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել Ռուսաստանն արդեն բացահայտ խոսում է Արցախում 1921-ի սցենարը կրկնելու ցանկության մասին. փորձագետ Վրաերթեր Երեւանում. տուժել է մեկ կին եւ մեկ տարեց տղամարդ Վթար Վեդի քաղաքի սկզբնամասում Ստամբուլում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ (լուսանկարներ) ՊԵԿ-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է նախաձեռնել՝ շուկայում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու փաստով Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ չի կարող երկու կարծիք լինել. Հնդկաստանի փոխնախագահը` Հայոց ցեղասպանության մասին Մարգարյան - Փաշինյան չկայացած բանավեճի պատկերը Տրանսպորտի ոլորտը համակարգային փոփոխությունների պետք է ենթարկվի. Երևանի փոխքաղաքապետ Դիտորդներին գումարները չեն վճարել, այս խաբված կարգավիճակում տասնյակ մարդիկ են. Դատախազության ներկայացուցիչը՝ ՍԴ-ում Զբոսաշրջության զարգացման նպատակով ՀՀ փոքր օդանավակայանների շահագործումն անիմաստ է. Շահեն Պետրոսյան Երևանում մայրը կանխել է որդու ինքնասպանության փորձը Շոկային փաստեր կենդանակերպի բոլոր նշանների մասին Ինչ են պատմում Ձեր մասին Ձեր աչքերը 10 բան, որ կհասկանան միայն աղջիկները 10 բան, որոնք թաքուն անում է յուրաքանչյուր սիրահարված աղջիկ Կենդանակերպի նշանների վատագույն հատկանիշները. բացահայտեք ձեր մութ կողմը հորոսկոպի օգնությամբ Ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը Դոլարն ու եվրոն թանկացել են Հայկ Պետրոսյանը միջազգային մրցույթում ստացել է գլխավոր մրցանակը.Life.tert.am Ռուսաստանում տղամարդը մահացել է Ծնողների օրը` հոր գերեզմանի մոտ Ինչ են պատմում կանանց նստատեղի 4 հիմնական տեսակներն իրենց տիրուհիների առողջության մասին Խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է ՀՔԾ Իհարկե, ընտանիքս մեկ-մեկ սրտնեղում է, բայց չէ որ այդ ամենն անում են նաև իրենց բարօրության համար. Սուրեն Առուստամյան Լեհ հնագետները կնկարահանեն Մեծամորի հնավայրի տարածքը Գաղտնիքներ, որ աղջիկներին դարձնում է առավել գրավիչ ԱԻՆ-ում քննարկվել է Հայաստանում հրթիռային հակակարկտային համակարգի ներդրումը Սիդնի Գրիգորյանն ամուսնացել է Անելիքներ դեռ շատ կան և այս օրերին մեկնարկել է ճանապարհաշինության ծրագրի նոր փուլը.Տարոն Մարգարյան Ֆելիքս Խաչատրյանն անճանաչելիորեն փոխվել է. տարիները նրա կողքով անտարբեր չեն անցել (ֆոտո) Դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին Հորոսկոպի 5 դավաճան նշանները.Life.tert.am Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում 31-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել Հայ երիտասարդների նորաձև լուքերը. Street Style Երևանում.Life.tert.am Աստղային ընկերություն. որ երկու հայ հայտնիներն են իրար հետ մտերիմ (ֆոտո) Ադրբեջանական խնձորն ու ՊԵԿ-ը Երգչուհի Սիլվա Հակոբյանի «տարօրինակ» զգեստը (ֆոտո) Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել մի շարք կազմակերպությունների Լիկա Սալմանյանի և իր ընտրյալի ռոմանտիկ լուսանկարը՝ խավարում Տարածաշրջանում Թուրքիայի վատ ազդեցությունը կարող է կրկնել անցած տարվա ապրիլի սկզբի սցենարը Հայկական POP-ի ամենագեղեցիկ 5 երգչուհիները (տեսանյութ) Էժանագին փիառով չեմ զբաղվում. Նարեկ Մակարյանն՝ ԱՄՆ-ում բնակվելու և իր անվան հետ կապված սկանդալի մասին Երևանի հ.147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը Ինչ է կատարվել «Ֆուլ հաուսում» Մկոյի մասնակցությամբ սերիան նկարահանելիս.Life.tert.am Հայաստանի պետական կամերային նվագախումբը և երգչախումբը հադես կգան հիշատակի համերգով Արա Պապյանը ԱԳ նախարա՞ր 20 պատճառ, թե ինչու պետք է սիրել աղջիկներին Հայաստանի թիմը հաղթել է վետերանների շախմատի աշխարհի առաջնության հերթական տուրում Արմավի կախարդական հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն Հայաստան-Չեխիա դիվանագիտական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են. դեսպան Մարիամ Ղազանչյանն ընտանեկան լուսանկարներ չհրապարակելու կարեւոր պատճառ ունի Էդգար Մանուչարյանը մասնակցել է «Ուրալ»-ի խաղին Հանցագործ ընդդիմություն Կենդանակերպի 5 ամենաանտանելի նշանները Ադրբեջանը գնդակոծել է Բաղանիսի ուղղությամբ Ահա, թե ինչպիսի տեսք ունի Էմմին ծննդաբերությունից շաբաթներ անց Ինչպիսի՞ն են հայ հայտնիները առօրյայում (լուսանկարներ) Մաեստրո Գրիգորիչը մինորային տրամադրություն ունի. «Փաստ» Ինչպես ազատվել աչքի տակ գոյացող կնճիռներից Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Շատ համեղ խմոր՝ պելմեններ պատրաստելու համար Երևանում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին. Shamshyan.com Որ կենդանին է առաջինն աչքի ընկնում. պատասխանը կպատմի կյանքի նկատմամբ ձեր հայացքների մասին Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 650 կրակոց. Արցախի ՊԲ Տղամարդիկ նրանց սիրահարվում են փակ աչքերով. կենդանակերպի ամենախենթացնող 3 նշանները Խոյերին խորհուրդ չի տրվում բարձր ակտիվություն ցուցաբերել. Ապրիլի 26-ի աստղագուշակ Թուրքիան կրկին ԵԽԽՎ մոնիթորինգի տակ է. որոշումն ընդունվեց 113 կողմ ձայնով. «Փաստ» Հովհաննես Պողոս 2-րդի վրա մահափորձ կատարած թուրքն ուզում է հանդիպել Ֆրանցիսկոս պապի հետ Իշխանությունն անվանեց տեռորիստ, ժողովուրդը՝ «Հաց բերող». Ինչպես է ընկերը զբոսաշրջիկներին ներկայացնում Արթուր Սարգսյանին Թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ճամբարների ուղղությամբ Պետերբուրգյան ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է իսլամիստական խմբավորումը Անկախ նրանից, թե ով կընտրվի Ֆրանսիայի նախագահ, հայ-ֆրանսիական հարաբերությունները կշարունակվեն բարելավվել. Մարկարով
Ամենաընթերցված
loading...